Արտակ Օսեյանը հեռանում է Փյունիկից| Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանը ներկայացնող թենիսիստներ Էլինա Ավանեսյանին և Ալինա Չարաևային| Հեծանվասպորտի օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը կժամանի Հայաստան՝ որպես «Tour of Armenia 2026»-ի պաշտոնական դեսպան| Արարատ-Արմենիա-Սպարտա Պրահա խաղի տոմսերը վաճառքում են| Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան. ներկայացվել է Tour of Armeniа-ի խորհրդանիշը| Հայաստանի առաջնություն․ մրցաշարային աղյուսակը՝ 6-րդ տուրից հետո |
Նյուրնբերգը պարտվեց․ Մկրտչյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը
07 Փետրվար 2026

Նյուրնբերգը պարտվեց․ Մկրտչյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը

Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգայի 21-րդ տուրում «Նյուրնբերգը» հյուրընկալվել էր «Պադերբորնին» ու զիջեց 1։2 հաշվով։

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը, որը վերջերս էր համալրել «Նյուրնբերգի» շարքերը, ընդգրկված էր մեկնարկային կազմում ու մասնակցեց ամբողջ հանդիպմանը։

24-րդ րոպեին Մկրտչյանը 11-մետրանոց բերեց իր թիմի դարպասին, որը դիպուկ իրացրեց Սեբաստիան Կլասը՝ բացելով խաղի հաշիվը։ 29-րդ րոպեին Լորին Կուրդան մեծացրեց իր թիմի առավելությունը։

Ընդմիջումից 5 րոպե անց Ռաֆայել Լուբաշն ուղիղ կարմիր քարտով հեռացվեց խաղադաշտից՝ «Նյուրնբերգին» թողնելով 10 հոգով։ 75-րդ րոպեին Լուկա Լոչոշվիլին կրճատեց հաշվի տարբերությունը։

Այս խաղից հետո «Նյուրնբերգը» 26 միավորով 9-րդ տեղում է։

Նախորդ հոդվածը
Ֆարուլը պարտվեց․ Գրիգորյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Նոան հավաքի վերջին խաղում ոչ-ոքի խաղաց

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։