BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Inside. Ռանոսը վարձավճարով հանդես կգա գերմանական մեկ այլ թիմում
02 Փետրվար 2026

Inside. Ռանոսը վարձավճարով հանդես կգա գերմանական մեկ այլ թիմում

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի Բունդեսլիգա 2-ը ներկայացնող «Այնտրախտ Բրաունշվայգում»։ Ինչպես հայտնում է գերմանացի ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը, Բրաունշվայգը ներկայացնող ակումբն ու Մյունխենգլադբախի «Բորուսիան» համաձայնության են եկել ֆուտբոլիստի տեղափոխության վերաբերյալ։

22-ամյա հարձակվողը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես կգա նոր թիմում, որպեսզի ավելի շատ խաղաժամանակ ստանա, քանի որ այս մրցաշրջանում «Բորուսիայի» կազմում անցկացրել է ընդամենը 111 րոպե։

Գործարքը չի ներառում հետագա գնման իրավունք։ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսը։

Ընթացիկ մրցաշրջանում Ռանոսը Բունդեսլիգայում մասնակցել է 8 հանդիպման և դարձել է 1 գոլի հեղինակ։

Նախորդ հոդվածը
Արարատ-Արմենիայի հարձակվողը մրցաշրջանը կշարունակի Պորտուգալիայում
Հաջորդ հոդվածը
Զամբիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվեց Ալաշկերտ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։