Արտակ Օսեյանը հեռանում է Փյունիկից| Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանը ներկայացնող թենիսիստներ Էլինա Ավանեսյանին և Ալինա Չարաևային| Հեծանվասպորտի օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը կժամանի Հայաստան՝ որպես «Tour of Armenia 2026»-ի պաշտոնական դեսպան| Արարատ-Արմենիա-Սպարտա Պրահա խաղի տոմսերը վաճառքում են| Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան. ներկայացվել է Tour of Armeniа-ի խորհրդանիշը| Հայաստանի առաջնություն․ մրցաշարային աղյուսակը՝ 6-րդ տուրից հետո |
ԵՎՐՈ 2026․ Հայաստանի հավաքականը զիջեց Խորվաթիային՝ լքելով պայքարը
31 Հունվար 2026

ԵՎՐՈ 2026․ Հայաստանի հավաքականը զիջեց Խորվաթիային՝ լքելով պայքարը

Ֆուտզալի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում Հայաստանի հավաքականը մրցում էր Խորվաթիայի հետ ու զիջեց 0։3 հաշվով։ Բոլոր գոլերը գրանցվեցին առաջին կեսում։

Այս պարտությունից հետո Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը լքեց պայքարը, իսկ Խորվաթիան դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Պորտուգալիա-Բելգիա զույգի հաղթողի հետ։

Քառորդ եզրափակիչի մյուս խաղում ուժերը կչափեն Իսպանիան ու Իտալիան։ Կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճած առաջին հավաքականը Ֆրանսիան է, որը լրացուցիչ ժամանակում 4։2 հաշվով պարտության մատնեց Ուկրաինային։

Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանին խմբային փուլում հաղթելով Ուկրաինայի (2։1), Չեխիայի (5։4) հավաքականներին ու ոչ-ոքի խաղալով Լիտվայի հետ (3։3)՝ վաստակած 7 միավորով գլխավորեց խումբը։

ֆուտզալի  Հայաստանի ազգային հավաքականը դարձել է Հայաստանի պատմության ընթացքում խաղային որևէ մարզաձև ներկայացնող առաջին հավաքականը, որը հասել է Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլ։

Նախորդ հոդվածը
Հաջողություն մաղթեցի ֆուտզալի Հայաստանի հավաքականին․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Բունդեսլիգան ներկայացնող ակումբը հետաքրքրված է Նաիր Տիկնիզյանի ծառայություններով

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։