Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Կարեն Գրիգորյանը՝ արագ շախմատի Հայաստանի չեմպիոն
29 Հունվար 2026

Կարեն Գրիգորյանը՝ արագ շախմատի Հայաստանի չեմպիոն

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված 2026 թվականի Հայաստանի արագ շախմատի առաջնությունը՝ նվիրված Աշոտ Անաստասյանի հիշատակին:

Չեմպիոն է դարձել գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, որը 7 հնարավորից վաստակել է 6 միավոր:

Գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Մանուէլ Պետրոսյանը և Տիգրան Հարությունյանը վաստակել են 5.5 միավոր:

Լրացուցիչ ցուցանիշներով փոխչեմպիոն է դարձել Զավեն Անդրիասյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Մանուէլ Պետրոսյանը:

Տիգրան Հարությունյանը առաջնությունը ավարտել է 4-րդ հորիզոնականում, իսկ միջազգային վարպետ Արսեն Դավթյանը 5 միավորով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։

Վետերանների պայքարում լավագույն արդյունքը ցույց է տվել միջազգային վարպետ Աշոտ Նադանյանը:

Կանանց պայքարում լավագույն արդյունքը ցույց է տվել կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը:

Մինչև 16 տարեկան պատանիների պայքարում լավագույն արդյունքը ցույց է տվել վարպետության թեկնածու Վոլոդյա Թորոսյանը։

Նախորդ հոդվածը
Հպարտ եմ իմ երկրով․ Միքայել Ղանդիլյան
Հաջորդ հոդվածը
Ցրվենա Զվեզդան ոչ-ոքի խաղաց Սելtայի հետ․ Տիկնիզյանը փոխարինվեց վնասվածքի պատճառով

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։