BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Հպարտ եմ իմ երկրով․ Միքայել Ղանդիլյան
29 Հունվար 2026

Հպարտ եմ իմ երկրով․ Միքայել Ղանդիլյան

Ֆուտզալի Եվրոպայի առաջնության խմբային փուլի վերջին՝ 3-րդ տուրի Հայաստան-Լիտվա (3:3) հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի ֆուտզալիստ Միքայել Ղանդիլյանը խոսել է հանդիպման ու սպասվող քառորդ եզրափակիչի մասին՝

«Հպարտ եմ իմ երկրով։ Ոչ ոք չէր հավատում խմբից մեր դուրս գալուն, չեմ խոսում այն մասին, որ կգրավենք առաջին հորիզոնականը։ Վերջին հանդիպումը բարդ էր հոգեբանական տեսանկյունից, քանի որ ապահովել էինք խմբում առաջին տեղը։ Իհարկե, հեշտ չէ նման խաղերին տրամադրվելը, բայց մենք խաղացինք մինչև վերջ։ Մենք միշտ խաղում ենք հաղթանակի համար։

Խորվաթիան ուժեղ հավաքական է՝ բարձրահասակ ու ֆիզիկապես ամուր խաղացողներով։ Նրանք որոշ նմանություններ ունեն լիտվացիների հետ։ Բարդ է լինելու։ Եվրոպայի առաջնությունում չկան թույլ մրցակիցներ։ Բոլոր թիմերն այստեղ ուժեղ են»,-նշել է Ղանդիլյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն անցկացրած 3 խաղից հետո 7 միավորով գլխավորեց խմբի աղյուսակը՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ, որտեղ հունվարի 31-ին կմրցի Խորվաթիայի հավաքականի հետ։

Խմբային փուլի առաջին տուրում Հայաստանը 2։1 հաշվով առավելության էր հասել Ուկրաինայի, 2-րդ տուրում՝ 5։4 հաշվով Չեխիայի նկատմամբ։

Նախորդ հոդվածը
Խորվաթիայի հետ խաղին մոտենում ենք լավ տրամադրությամբ․ Ռուբեն Նազարեթյան
Հաջորդ հոդվածը
Կարեն Գրիգորյանը՝ արագ շախմատի Հայաստանի չեմպիոն

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։