Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր | Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը| RAF. Արման Ծառուկյանը նվաճեց չեմպիոնական գոտին| Փյունիկը Ֆրիդմ Արենա մարզադաշտում իր առաջին խաղում հաղթեց Գանձասարին| Հայտնի է՝ երբ կկայանա ՀՖՖ արտահերթ ժողովը|
ԵՎՐՈ 2026․ Հայաստանի հավաքականն ապահովեց խմբում 1-ին տեղը
25 Հունվար 2026

ԵՎՐՈ 2026․ Հայաստանի հավաքականն ապահովեց խմբում 1-ին տեղը

Ֆուտզալի Եվրոպայի առաջնության B խմբում ավարտվեցին 2-րդ տուրի հանդիպումները։

Ինչպես տեղեկացրել էին, Հայաստանի հավաքականը 5։4 հաշվով առավելության հասավ Չեխիայի ընտրանու նկատմամբ՝ ապահովելով քառորդ եզրափակիչի ուղեգիրը։

Խմբի մյուս խաղում Ուկրաինայի հավաքականը 4։1 հաշվով հաղթեց Լիտվային, ինչը նշանակում է, որ Ռուբեն Նազարեթյանի գլխավորած ընտրանին, անկախ 3-րդ տուրի արդյունքներից, խմբային փուլը կավարտի առաջատարի կարգավիճակով։ 1/4 եզրափակիչում Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի A խմբի 2-րդ հորիզոնական զբաղեցրած ընտրանի։

Այս տուրից հետո խմբի աղյուսակը ստացավ հետևյալ տեսքը՝

Հայաստան - 6մ
Ուկրաինա - 3մ
Չեխիա -1մ
Լիտվա -1մ

Վերջին՝ 3-րդ տուրի խաղացանկը

28․01․2026 22։30 Լիտվա-Հայաստան
28․01․2026 22։30 Չեխիա-Ուկրաինա

Նախորդ հոդվածը
Եվրոպայի առաջնություն․ Հայաստանի հավաքականը հաղթեց Չեխիային ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Հաջորդ հոդվածը
Ֆարուլը հաղթեց․ Գրիգորյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։