BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
ՀՖՖ-ն դիմել է ՈՒԵՖԱ-ին՝ Հայաստան-Ուկրաինա խաղում գրանցված միջադեպի վերաբերյալ
24 Հունվար 2026

ՀՖՖ-ն դիմել է ՈՒԵՖԱ-ին՝ Հայաստան-Ուկրաինա խաղում գրանցված միջադեպի վերաբերյալ

Ի պատասխան Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի գրությանը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նամակ է գրել ՈԵՖԱ-ին՝ ներկայացնելով Հայաստան-Ուկրաինա հանդիպումից առաջ և ընթացքում տեղի ունեցածը: Տեղեկացնում է ՀՖՖ-ն։

ՀՖՖ-ն նշել է, որ Հայաստանի հավաքականի ֆուտզալիստ Դենիս Նևեդրովի խոսքերում վիրավորական ոչինչ չի եղել և Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի պնդումներն անհիմն են:

Հիշեցնենք, որ  Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիան պաշտոնապես դիմել է ՈւԵՖԱ-ի Վերահսկիչ, էթիկայի և կարգապահական կոմիտեին՝ ֆուտզալի Եվրո-2026-ի որակավորման փուլի Հայաստան-Ուկրաինա հանդիպումից հետո տեղի ունեցած միջադեպի հետ կապված։ Ըստ ուկրաինական կողմի պնդումների՝ պատճառը Հայաստանի հավաքականի և ռուսական «Տյումենի» ֆուտզալիստ Դենիս Նևեդրովի էմոցիոնալ արձագանքն է եղել եզրափակիչ սուլիչից հետո։

Ռուսական Матч ТВ-ի հաղորդմամբ հենց ուկրաինացիներն են ամբողջ հանդիպման ընթացքում ստեղծել լարվածություն և խաղից առաջ չեն սեղմել Հայաստանի հավաքականում հանդես եկող այն ֆուտզալիստների ձեռքերը, որոնք հանդես են գալիս ռուսական ակումբներում:

Նախորդ հոդվածը
Խաչանովն ավարտեց ելույթներն Ավստրալիայի բաց առաջնությունում (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Ուրարտուն ներկայացրեց նորեկին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։