BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Արարատ-Արմենիան մեկ օրում երկու խաղ է անցկացրել Կիպրոսում
29 Հունվար 2025

Արարատ-Արմենիան մեկ օրում երկու խաղ է անցկացրել Կիպրոսում

Կիպրոսում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի գործող գավաթակիր «Արարատ-Արմենիան» հունվարի 28-ին երկու ընկերական հանդիպում է անցկացրել: Երկու խաղերն էլ ավարտվել են ոչ-ոքի։

Առաջին խաղում Վարդան Մինասյանի գլխավորած թիմը 1։1 հաշվով է ավարտվել «Սպարտակոս Կիտոյի» հետ դիմակայությունը։ Երևանյան թիմի գոլը խփել է գանացի հարձակվող Էրիկ Օկանսին։

Երկրորդ խաղում հայկական թիմը մրցել է  «Ախիրոնաս Օնիսիլոսի» հետ։ Խաղն ավարտվել է 3:3 հաշվով: Հայկական ակումբի կազմում գոլերով աչքի են ընկել Ժիրայր Շաղոյանը, Ջոնաթան Դուարտեն և Ալեկսանդր Պավլովեցը։

Ֆաստեքս Հայաստանի Պրեմիեր լիգայի գարնանային հատվածից առաջ «Արարատ-Արմենիան» 35 միավորով 4-րդն է ու 5 միավոր է զիջում մեկ խաղ պակաս անցկացրած առաջատար «Նոային»։ 

Նախորդ հոդվածը
Նոան ներկայացրել է պորտուգալացի նորեկին
Հաջորդ հոդվածը
Կասիմ Հաջին հեռացել է Արարատից

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։