ԱՄՆ բաց առաջնություն․ Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ| Արտակ Օսեյանը հեռանում է Փյունիկից| Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանը ներկայացնող թենիսիստներ Էլինա Ավանեսյանին և Ալինա Չարաևային| Հեծանվասպորտի օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը կժամանի Հայաստան՝ որպես «Tour of Armenia 2026»-ի պաշտոնական դեսպան| Արարատ-Արմենիա-Սպարտա Պրահա խաղի տոմսերը վաճառքում են| Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան. ներկայացվել է Tour of Armeniа-ի խորհրդանիշը|
Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 37-ամյակը. Ինտերի շնորհավորանքը հայ ֆուտբոլիստին
21 Հունվար 2026

Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 37-ամյակը. Ինտերի շնորհավորանքը հայ ֆուտբոլիստին

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր՝ հունվարի 21-ին, նշում է ծննդյան 37-ամյակը:

Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, 12 անգամ դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Նա կարիերան սկսել է Երևանի «Փյունիկում», ապա պաշտպանել է ուկրաինական «Մետալուրգ», «Շախտյոր», գերմանական «Բորուսիա Դորտմունդ», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», «Արսենալ», իտալական «Ռոմա» ակումբների գույները: 

«Ինտերն» արդեն գրառում է արել պաշտոնական կայքում՝ շնորհավորելով հայ ֆուտբոլիստին:

«Շնորհավոր ծնունդդ, Հենրիխ Մխիթարյան։

«Ներաձուրի»-ի կիսապաշտպանն այսօր դառնում է 37 տարեկան։ 2022 թվականի ամռանը միանալով «Ինտերին»՝ նա տոնում է իր չորրորդ տարին ակումբում՝ շարունակելով ապացուցել, որ թիմի առանցքային խաղացողներից է՝ իր հավասարակշռության, փորձի և բարձր որակի շնորհիվ։

«Ինտերի» գույներով հանդես գալու ընթացքում նա ունեցել է առաջատար դեր՝ նվաճելով Երկրորդ աստղի Սկուդետտոն, ինչպես նաև մեկ Իտալիայի գավաթ և երկու Իտալիայի Սուպերգավաթ՝ թիմի հաջողություններին նպաստելով իր տակտիկական խելամտությամբ և անհատականությամբ։

Այս մրցաշրջանում խաղացողն արդեն անցկացրել է 19 հանդիպում բոլոր մրցաշարերում։

Ակումբը և բոլոր երկրպագուները լավագույն մաղթանքներն են հղում «Ինտերի» կիսապաշտպանին»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։

Նախորդ հոդվածը
Ինտերը պարտվեց Արսենալին․ Մխիթարյանը խաղաժամանակ չստացավ
Հաջորդ հոդվածը
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ միջազգային հավաքների կենտրոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։