Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր | Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը| RAF. Արման Ծառուկյանը նվաճեց չեմպիոնական գոտին| Փյունիկը Ֆրիդմ Արենա մարզադաշտում իր առաջին խաղում հաղթեց Գանձասարին| Հայտնի է՝ երբ կկայանա ՀՖՖ արտահերթ ժողովը|
Հայաստանում կարծում են, որ Կրասնոդարը գերի է պահում Սպերցյանին. Մուրադ Մուսաև
20 Հունվար 2026

Հայաստանում կարծում են, որ Կրասնոդարը գերի է պահում Սպերցյանին. Մուրադ Մուսաև

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը խոսել է թիմի կիսապաշտպան և ավագ Էդուարդ Սպերցյանի մասին: Ամռանը հայ կիսապաշտպանը մոտ էր Չեմպիոնշիփի «Սաութհեմփթոն» տեղափոխվելուն։

«Նա չի ցանկանում որևէ տեղ գնալ: Այստեղ ամեն ինչ չափազանցնում են, և շատ են չափազանցնում նաև Հայաստանում: Այնտեղ ասում են... չգիտեմ, ըստ իս՝ կարծում են, որ «Կրասնոդարը» նրան գերի է պահում: Բայց նա երջանիկ մարդ է: Նա ակումբի և քաղաքի իսկական լեգենդ է։

Բոլորը նրան պաշտում են: Եվ նա հիանալի ֆուտբոլ է խաղում: Էդիկն ինքը չի անհանգստանում (այլ ակումբ չտեղափոխվելու համար,- խմբ.)», - ասել է Մուսաևը «It's Football, Brother» YouTube ալիքի նոր թողարկման մեջ:

Նախորդ հոդվածը
Ֆուտզալի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Լիտվայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հաջորդ հոդվածը
Փյունիկն այսօր առաջին ստուգողական խաղը կանցկացնի ԱՄԷ-ում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։