Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր | Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը| RAF. Արման Ծառուկյանը նվաճեց չեմպիոնական գոտին| Փյունիկը Ֆրիդմ Արենա մարզադաշտում իր առաջին խաղում հաղթեց Գանձասարին| Հայտնի է՝ երբ կկայանա ՀՖՖ արտահերթ ժողովը|
Ուրարտուի նախկին ֆուտբոլիստն ընկել է բարձրահարկի պատուհանից և մահացել
15 Հունվար 2026

Ուրարտուի նախկին ֆուտբոլիստն ընկել է բարձրահարկի պատուհանից և մահացել

Կյանքից հեռացել է «Ուրարտուի» նախկին ֆուտբոլիստ Լայոնել Ադամսը: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:

Նշենք, որ Լայոնելը անցկացրել է 35 խաղ՝ 2016 թվականին «Ուրարտուի» («Բանանցի») կազմում դառնալով Հայաստանի գավաթակիր:
 
«Ցավակցություն ենք հայտնում նրա ընտանիքին և հարազատներին»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ադամսը Մոսկվայի մարզում բարձրահարկ շենքի պատուհանից ընկել է և մահացել մինչև շտապօգնության աշխատակիցների ժամանումը: Ֆուտբոլիստը հյուրընկալել է «Ռուբին Յալթայի» նախկին խաղացող Թիմուր Մագոմեդովին։ Ադամսը և Մագոմեդովը նախկինում հարձակման են ենթարկվել անհայտ անձանց կողմից։

Անցյալ տարվա դեկտեմբերին լրատվամիջոցները հայտնել էին, որ ֆուտբոլիստների վրա հարձակվել է մոտ 10 մարդ։ Լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի, որի արդյունքում Ադամսին կրակել են: Դեպքի ականատեսները, ըստ տեղեկությունների, շտապօգնություն են կանչել, որը ֆուտբոլիստին շտապ տեղափոխել է հիվանդանոց։ Հիվանդանոցում բժիշկները նրա մոտ ախտորոշել են ազդրի հրազենային վերք և շրթունքի կտրած վերք։

Նախորդ հոդվածը
ԿԳՄՍ նախարարն այցելել է ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականին
Հաջորդ հոդվածը
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն այսօր ընկերական խաղ կանցկացնի Լիբանանի հետ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։