Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր | Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը| RAF. Արման Ծառուկյանը նվաճեց չեմպիոնական գոտին| Փյունիկը Ֆրիդմ Արենա մարզադաշտում իր առաջին խաղում հաղթեց Գանձասարին| Հայտնի է՝ երբ կկայանա ՀՖՖ արտահերթ ժողովը|
Հպարտ եմ, որ ինձ վստահվել է ներկայացնել Հայաստանը․ Էդուարդ Սպերցյան
27 Դեկտեմբեր 2025

Հպարտ եմ, որ ինձ վստահվել է ներկայացնել Հայաստանը․ Էդուարդ Սպերցյան

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը, որը ճանաչվել է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ, գրառում է կատարել իր տելեգրամյան ալիքում՝

«Ինձ համար մեծ պատիվ է ճանաչվել Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Ի սրտե շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր քվեարկել, հավատացել ու աջակցել են ինձ՝ այս ճանապարհին։ Այս տարին հեշտ չէր, բայց հենց նման պահերն են մեզ ձևավորում։

Առանձնահատուկ շնորհակալություն Հայաստանի հավաքականին՝ խաղընկերներիս, մարզչական շտաբին ու բոլոր նրանց, ովքեր ամեն խաղի դուրս են գալիս երկրի համար կռվելու։

Հպարտ եմ, որ ինձ վստահվել է ներկայացնել Հայաստանը՝ միջազգային ասպարեզում։

Եվ իհարկե, շնորհակալ եմ երկրպագուներին։ Ձեր աջակցությունը զգացվում է մարզադաշտի սահմաններից դուրս։ Մենք շարունակում ենք աշխատել։ Ամեն ինչ նոր է սկսվում»,-գրել է ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ Սպերցյանը լավագույնն էր ճանաչվել 17 ձայնով՝ շրջանցելով 8 ձայն հավաքած Հենրիխ Մխիթարյանին։

Նախորդ հոդվածը
Էդուարդ Սպերցյանը՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ
Հաջորդ հոդվածը
Ծառուկյան-Բուլետ գոտեմարտից առաջ կայացավ մարզիկների ասուլիսն ու հայացքների մենամարտը (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։