Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր | Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը| RAF. Արման Ծառուկյանը նվաճեց չեմպիոնական գոտին| Փյունիկը Ֆրիդմ Արենա մարզադաշտում իր առաջին խաղում հաղթեց Գանձասարին| Հայտնի է՝ երբ կկայանա ՀՖՖ արտահերթ ժողովը|
Իտալիայի Սուպերգավաթ․ Բոլոնյան պայքարից դուրս թողեց Ինտերին․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)
20 Դեկտեմբեր 2025

Իտալիայի Սուպերգավաթ․ Բոլոնյան պայքարից դուրս թողեց Ինտերին․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)

Իտալիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում «Ինտերը» մրցում էր «Բոլոնիայի» հետ։ Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին 1։1 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում «Բոլոնյան» առավելության հասավ 3։2 հաշվով՝ դուրս գալով եզրափակիչ։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ ու լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված էր «Ինտերի» մեկնարկային կազմում ու փոխարինվեց 71-րդ րոպեին։

Սուպերգավաթի եզրափակիչում «Բոլոնյայի» մրցակիցը «Նապոլին» է, որը պայքարից դուրս էր թողել «Միլանին»։

Նախորդ հոդվածը
Մեկնարկել է տարվա լավագույն ֆուտբոլիստի ու մարզչի քվեարկությունը
Հաջորդ հոդվածը
«Բորուսիաների» պայքարում ուժեղ էր դորտմունդյանը․ Ռանոսը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։