Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր | Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը| RAF. Արման Ծառուկյանը նվաճեց չեմպիոնական գոտին| Փյունիկը Ֆրիդմ Արենա մարզադաշտում իր առաջին խաղում հաղթեց Գանձասարին| Հայտնի է՝ երբ կկայանա ՀՖՖ արտահերթ ժողովը|
Սլովանը հաղթանակով ավարտեց ԿԼ-ի հիմնական փուլը, բայց լքեց պայքարը․ Բարսեղյանը մասնակցեց հանդիպմանը
19 Դեկտեմբեր 2025

Սլովանը հաղթանակով ավարտեց ԿԼ-ի հիմնական փուլը, բայց լքեց պայքարը․ Բարսեղյանը մասնակցեց հանդիպմանը

Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի վերջին՝ 6-րդ տուրում «Սլովանն» ընդունել էր ֆիննական «Հակենին» ու հաղթեց նվազագույն հաշվով։

Հանդիպման միակ գոլը հեղինակեց Սեզար Բլեքմանը՝ 85-րդ րոպեին։

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանն ընդգրկված էր տանտերերի մեկնարկային կազմում ու փոխարինվեց 89-րդ րոպեին։

Այս հաղթանակի շնորհիվ «Սլովանը» վաստակում է 6 միավոր ու մրցաշարը եզրափակելով 29-րդ տեղում՝ լքում է հետագա պայքարը։

Հիշեցնենք, որ Բրատիսլավան ներկայացնող ակումբը հիմնական փուլի ևս մեկ հաղթանակ էլ տոնել էր «Ռայո Վալյեկանոյի» դեմ (2։1)․ Մյուս տուրերում Սլովակիայի չեմպիոնը զիջել էր «Շկենդիային» (0։2), «ԿուՊՍին» (1։3), «ԱԶ Ալկմարին» (0։1) և «Ստրասբուրգին» (1։2)․

Նախորդ հոդվածը
Նոան Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում է
Հաջորդ հոդվածը
Լեգիան հաղթեց Լինքոլնին՝ լքելով պայքարը. Բիչախչյանը՝ գոլի հեղնիակ (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։