Հայաստանի Մ-17 հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի| Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարզական հավաք կանցկացնի| ԱՄՆ բաց առաջնություն․ Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ| Արտակ Օսեյանը հեռանում է Փյունիկից| Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանը ներկայացնող թենիսիստներ Էլինա Ավանեսյանին և Ալինա Չարաևային| Հեծանվասպորտի օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը կժամանի Հայաստան՝ որպես «Tour of Armenia 2026»-ի պաշտոնական դեսպան|
Դանիելյանը հեռացել է Վանից, Դարբինյանը՝ Շիրակից
15 Դեկտեմբեր 2025

Դանիելյանը հեռացել է Վանից, Դարբինյանը՝ Շիրակից

Fastex Պրեմիեր լիգայում հանդես եկող ակումբները շարունակում են հայտարարել ֆուտբոլիստների հետ պայմանագրերը խզելու մասին։

Մասնավորապես, Չարենցավանի «Վանի» մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ երկկողմանի համաձայնությամբ խզվել է պայմանագիրը պաշտպան Արթուր Դանիելյանի հետ։

Ավելի վաղ, «Վանը» հայտարարել էր  Սեդրիկ Եֆրեմ Դոհի, Պետրոս Աֆաջանյանի, Արսեն Գալստյանի, Իբրահիմ Յուսուֆի, Խամես Սանթոսի հետ պայմանագրերը խզելու մասին։

«Շիրակն» էլ հայտարարել է թիմի պաշտպան Ռոբերտ Դարբինյանի հետ պայմանագիրը խզելու մասին։ Գյումրեցիները հայտարարել էին նաև Սերյոժա Ուռուշանյանի ու Ռազմիկ Հակոբյանի հեռանալու մասին։

Ակումբները շնորհակալություն են հայտնել ֆուտբոլիստներին՝ կատարած աշխատանքի համար ու մաղթել հաջողություն։

Նախորդ հոդվածը
Լեգիան հերթական պարտությունը կրեց․ Բիչախչյանը մեկնարկային կազմում էր (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Ռուբեն Նազարեթյանը՝ Ֆուտզալի Հայաստանի 2025 թ․ լավագույն մարզիչ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։