BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
ԲԿՄԱ-ն չհաղթեց 9 հոգով մնացած Գանձասարին
28 Նոյեմբեր 2025

ԲԿՄԱ-ն չհաղթեց 9 հոգով մնացած Գանձասարին

Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Գանձասարն» ընդունել էր ԲԿՄԱ-ին։ Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի։

30-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց տանտերերի կիսապաշտպան Լյուկ Մերիլը։

77-րդ րոպեին Ուսման Աջիբոնան փայլուն անցումից հետո մեն-մենակ մնաց ԲԿՄԱ-ի դարպասապահ Դավիթ Դավթյանի դիմաց, սակայն Մարկ Ավետիսյանը կարողացավ հեռացնել գնդակը, որից հետո հանդիպման գլխավոր մրցավար Հենրիկ Նալբանդյանը նշանակեց ազատ հարված։ Մրցավարի որոշմանը կտրուկ արձագանքելու համար կարմիր քարտ ստացավ նաև «գանձասարցիների» ավագ Տարոն Ոսկանյանը, ինչից հետո կրքերը թեժացան և Նալբանդյանը հեռացրեց նաև «Գանձասարի» գլխավոր մարզչի օգնականին։ Նալբանդյանը վերանայեց որոշումն ու նշանակեց անկյունային։

Այս խաղից հետո ԲԿՄԱ-ն 12 միավորով 7-րդ տեղում է։ «Գանձասարը» 10 միավորով 9-րդն է։

Նախորդ հոդվածը
Հրաձիգներն առաջին մեդալն են նվաճել Լեհաստանի միջազգային մրցաշարում
Հաջորդ հոդվածը
Ալաշկերտ-Ուրարտու․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։