BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Հայաստանի հավաքականը նվազագույն հաշվով զիջեց Հունգարիային
13 Նոյեմբեր 2025

Հայաստանի հավաքականը նվազագույն հաշվով զիջեց Հունգարիային

Աշխարհի առաջնության ընտրական փուլի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականն ընդունել էր Հունգարիայի ընտրանուն ու զիջեց նվազագույն հաշվով։

Հանդիպման միակ գոլը հեղինակեց Բարնաբաշ Վարգան՝ 33-րդ րոպեին։

Ամբողջ 2-րդ խաղակեսում Եղիշե Մելիքյանի գլխավորած հավաքականն ուներ հրաշալի տեսք, ստեղծեց մի քանի գոլային պահեր, սակայն գրավել մրցակցի դարպասը չհաջողվեց։

Հանդիպման մեկնարկից առաջ հայ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների «Առաջին հայկական ճակատ» շարժման անդամները ակցիա են իրականացրել ԱԱ-2026-ի ընտրական փուլի՝ Հունգարիայի դեմ տնային խաղից առաջ:

Այսպիսով, Հայաստանի հավաքականը անցկացրած 5 խաղերից հետո ունի 3 միավոր և եզրափակում է խմբի աղյուսակը։ Վերջին՝ 6-րդ տուրում, Եղիշե Մելիքյանի թիմը կհյուրընկալվի Պորտուգալիային։ Այդ հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 18։00-ին։

Նախորդ հոդվածը
Այստեղ կարող եք հանգիստ քնել. Հայ երկրպագուների ակցիան` Հունգարիայի հետ խաղում (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Չեմ վախենում պարտվելուց․ Վախենում եմ վախկոտների հետ պայքարի գնալուց․ Իմ թիմը վախկոտ չէ․ Եղիշե Մելիքյանը՝ Հունգարիայի դեմ խաղից հետո (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։