BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Պետք է անմնացորդ նվիրվենք ու կհասնենք դրական արդյունքի․ Կարեն Մուրադյան
12 Նոյեմբեր 2025

Պետք է անմնացորդ նվիրվենք ու կհասնենք դրական արդյունքի․ Կարեն Մուրադյան

Աշխարհի առաջնության ընտրական փուլի 5-րդ տուրի Հայաստան-Հունգարիա խաղից առաջ տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կարեն Մուրադյանի ու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի նախախաղային մամուլի ասուլիսը։

Ներկայացնում ենք Մուրադյանի ուշագրավ մտքերը․

«Բոլորս գիտենք, որ Հունգարիան ուժեղ մրցակից է։ Արտագնա խաղում, իմ կարծիքով, լավ հանդիպում անցկացրինք ու հանդիպումը կարող էր այլ կերպ էլ դասավորվել»։

«Ես միշտ փորձում եմ լավ հանդես գալ իմ ակումբում, որ կարողանամ հավաքականին օգուտ տալ»։

«Պետք է խաղանք ավելի կարգապահ, անմնացորդ նվիրվենք ու կհասնենք դրական արդյունքի»։

«Ուրախալի է, որ հայտնվում են երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնք համալրում են հավաքականը և ես միայն ուրախ եմ, որ մեր հավաքականն ունենա լավ երիտասարդներ, որոնք ապագայում միայն ու միայն ուժեղացնելու են մեր հավաքականը»։

Հիշեցնենք, որ Հայաստան-Հունգարիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 21։00-ին։

Նախորդ հոդվածը
Արամ Ոսկանյանը՝ Փյունիկի ակադեմիայի գլխավոր մարզիչ
Հաջորդ հոդվածը
Հոգեբանորեն պատրաստ ենք և՛ հաղթանակի, և՛ ոչ-ոքիի, և պարտության․ Եղիշե Մելիքյանը՝ Հունգարիայի դեմ խաղից առաջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։