Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
ՖԻԴԵ աշխարհի գավաթ. Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Գաբրիել Սարգսյանը երրորդ փուլում են
07 Նոյեմբեր 2025

ՖԻԴԵ աշխարհի գավաթ. Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Գաբրիել Սարգսյանը երրորդ փուլում են

Հայաստանը ներկայացնող երեք գրոսմայստերները՝ Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Գաբրիել Սարգսյանը, դուրս են եկել 2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երրորդ փուլ:

Երրորդ փուլում Շանթ Սարգսյանը կմրցի Թուրքիան ներկայացնող գրոսմայստեր Մուստաֆա Յիլմազի հետ:

Ռոբերտ Հովհաննիսյանը կմրցի Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռամեշբաբու Պրագնանանդհայի հետ:

Գաբրիել Սարգսյանը կմրցի Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Դիպտայան Գոշի հետ:

Երրորդ փուլ են անցել նաև ԱՄՆ-ն ներկայացնող հայ շախմատիստներ Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը։ Լևոնի մրցակիցն է Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող գրոսմայստեր Սալեմ Սալեհը, իսկ Սամուելի մրցակիցը՝ ՖԻԴԵ-ն ներկայացնող գրոսմայստեր Եվգենի Նայերը:

Երրորդ փուլի առաջին խաղը կմեկնարկի նոյեմբերի 7-ին՝ Հայաստանի ժամանակով 13:30-ին:

Նախորդ հոդվածը
Նոան Երևանում զիջեց Սիգմային (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Բռնցքամարտի Մ23 ԵԱ. Հայաստանի բոլոր ներկայացուցիչներն առնվազն բրոնզե մեդալ են ապահովել

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։