Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Նոան Երևանում զիջեց Սիգմային (տեսանյութ)
06 Նոյեմբեր 2025

Նոան Երևանում զիջեց Սիգմային (տեսանյութ)

Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 3-րդ տուրում «Նոան» ընդունել էր «Սիգմային» ու զիջեց 1։2 հաշվով։

Հանդիպման հաշիվը բացեց Ֆիլիպ Սլավիչեկը՝ 10-րդ րոպեին։ 21-րդ րոպեին Նարդին Մուլահուսեյնովիչը վերականգնեց հաշվի հավասարությունը՝ խփելով իր 3-րդ գոլը ԿԼ-ի ընթացիկ մրցաշրջանում (տեսանյութը՝ այստեղ)։ Բոսնիացի հարձակվողի գոլից 3 րոպե անց Աբդուլայե Սիլան կրկին առաջ մղեց «Սիգմային»՝ նվիրելով իր թիմին 3 միավոր։

1-ին կեսի միջնամասում հանդիպման գլխավոր մրցավար Մուհամեդ Ուսման Ասլամն ընդհատեց հանդիպումը հայ և չեխ երկրպագուների բախման պատճառով։ Մարզադաշտի հյուրերի համար նախատեսված սեկտորների բաժանման վայրում անվտանգության աշխատակիցների բացակայության պատճառով իրավիճակը կտրուկ լարվեց։ Երկրպագուները տարբեր առարկաներ էին նետում իրար վրա։ Տեսանյութը՝ այստեղ։

Այս խաղից հետո Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարային աղյուսակը ստացավ հետևյալ տեսքը՝



Հիշեցնենք, որ հաջորդ տուրերում «Նոան» կմրցի շոտլանդական «Աբերդինի», ուկրաինական «Դինամո Կիևի» և լեհական «Լեգիայի» հետ։

Նախորդ հոդվածը
Նոա-Սիգմա խաղն ընդհատվել էր երկրպագուների բախման պատճառով (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
ՖԻԴԵ աշխարհի գավաթ. Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Գաբրիել Սարգսյանը երրորդ փուլում են

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։