Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Ալեքսանդրա Գրիգորյանն ու Տիգրան Կարապետյանը՝ Եվրոպայի երիտասարդների և Մ23 առաջնության լավագույն ծանրորդներ
05 Նոյեմբեր 2025

Ալեքսանդրա Գրիգորյանն ու Տիգրան Կարապետյանը՝ Եվրոպայի երիտասարդների և Մ23 առաջնության լավագույն ծանրորդներ

Ալբանիայի Դուրրես քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնության թիմային հաշվարկում Հայաստանի աղջիկների հավաքականը 5-րդն է, երիտասարդական ընտրանին՝ 4-րդը, իսկ մինչև 23 տարեկանների թիմը՝ 2-րդը:

Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Մրցաշարի լավագույն ծանրորդներն Ալեքսանդրա Գրիգորյանն ու Տիգրան Կարապետյանն են:

Կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 58 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը Եվրոպայի երիտասարդների առաջնությունում երկամարտի 214 կգ արդյունքով (91+123 կգ) դարձել էր ոսկե մեդալակիր: Պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ նա բարձրացրել է 85 կգ, 89 կգ, 91 կգ կշռող ծանրաձողերը: Հրում վարժությունում մեր ծանրորդը բարձրացրել է 112 կգ, 116 կգ, 123 կգ կշռող ծանրաձողերը: Առանձին վարժություններում ևս Գրիգորյանն արժանացել է ոսկե մեդալներին:


Հիշեցնենք՝ 71 կգ քաշային կարգում Հայաստանի ընտրանու անդամ Տիգրան Կարապետյանը երկամարտի 321 կգ արդյունքով (145+176 կգ) նվաճել էր Եվրոպայի երիտասարդների չեմպիոնի կոչումը: Հայ ծանրորդը պոկում վարժությունում առաջինն է եղել՝ հաջորդաբար բարձրացնելով 131 կգ, 136 կգ ու 145 կգ ծանրաձողերը: Վերջին մոտեցումով Տիգրան Կարապետյանը Եվրոպայի նոր ռեկորդ է սահմանել: Հրում վարժությունում ևս Կարապետյանն առաջին տեղն է զբաղեցրել՝ գլխավերևում պահելով 166 կգ, 172 կգ և 176 կգ կշռող ծանրաձողերը և սահմանելով ԵԱ-ի նոր ռեկորդ:

Նախորդ հոդվածը
Աշոտ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ23 չեմպիոն
Հաջորդ հոդվածը
Առաջին խումբ․ Սարդարապատը տուրի կենտրոնական խաղում հաղթեց Սյունիքին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։