Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Աշոտ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ23 չեմպիոն
04 Նոյեմբեր 2025

Աշոտ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ23 չեմպիոն

Ալբանիայի Դուրրես քաղաքում ավարտվեց Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունները։

Վերջինը մրցահարթակ դուրս եկան Մ23 խմբում հանդես եկող 110+ կգ քաշային տղամարդիկ, որտեղ Հայաստանը ներկայացնում էր Աշոտ Մովսիսյանը։

Հայ ծանրորդը պոկում վարժությունում 168 կգ արդյունքով 3-րդն է։ Հրումում Մովսիսյանը անգերազանցելի էր ու 216 կգով նվաճեց փոքր ոսկե մեդալ։ Երկամարտի 384 կգ արդյունքով Մովսիսյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն՝ կանգնելով պատվոհարթակի ամենավերին աստիճանին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն էին հռչակվել Ալեքսանդրա Գրիգորյանը, Տիգրան Կարապետյան և Էմմա Պողոսյանը: Արծաթե մեդալ էին նվաճել Նարեկ Գրիգորյանը, Նարեկ Մկրտչյանը, բրոնզե մեդալ՝ Մերի Միսակյանը և Աննա Ամրոյանը։

Մ23 խմբում հաղթող էր ճանաչվել Գառնիկ Չոլակյանը, Գարիկ Կարապետյանը։ Արծաթե մեդալակիր էր դարձել Մնացական Աբրահամյանը, բրոնզե մեդալ էր նվաճել Գոռ Սահակյանը։

Նախորդ հոդվածը
Ցավոք, իմ վերջին խաղում տրվելով էմոցիաներին, սխալվեցի․ Տիգրան Բարսեղյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հաջորդ հոդվածը
Ալեքսանդրա Գրիգորյանն ու Տիգրան Կարապետյանը՝ Եվրոպայի երիտասարդների և Մ23 առաջնության լավագույն ծանրորդներ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։