BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Ըմբշամարտի Մ23 ԱԱ․ Ռազմիկ Քուրդյանը՝ արծաթե մեդալակիր
21 Հոկտեմբեր 2025

Ըմբշամարտի Մ23 ԱԱ․ Ռազմիկ Քուրդյանը՝ արծաթե մեդալակիր

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթանում է ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունը։

1-ինը պայքարի մեջ են մտել հունահռոմեական ոճի ըմբիշները։ 

130 կգ քաշային կարգում Հայաստան ներկայացնող Ռազմիկ Քուրդյանը նվաճեց արծաթե մեդալ՝ եզրափակիչ գոտեմարտում զիջեց իրանցի Ֆարդին Շաբան Հեդայաթիին։

Մինչև եզրափակիչ հասնելը հայ ըմբիշը պայքարից դուրս էր թողել բելառուս Իլյա Շումչիկին (4։3), Չեխիան ներկայացնող Արթուր Սարկիսյանին (3։2), ռուս Ալեքսանդր Մելեխովին (5։1)։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայ ըմբիշներից պայքարն ավարտել էին 55 կգ քաշային Արայիկ Թոփալյանը, 63 կգ քաշային Դավիթ Ջոտյանը, 67 կգ քաշային Ռուբեն Միրանյանը, 77 կգ քաշային Սամվել Տերտերյանը, 87 կգ քաշային Ռուբեն Գևորգյանը։

Բրոնզե մեդալի համար կպայքարեն 72 կգ քաշային Գասպար Տերտերյանն ու 97 կգ քաշային Արշակ Գեղամյանը։

Վաղը պայքարի մեջ կմտնեն 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանն ու 82 կգ քաշային Յուրիկ Պետրոսյանը։

Նախորդ հոդվածը
ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը հրաժեշտ է տվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
Հաջորդ հոդվածը
Դավիթ Եղիազարյանն ու Էռնեստ Շաբոյանն ամփոփել են Հայաստանի հավաքականի խաղերը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։