BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Սլավիկ Գալստյանը զիջեց քառորդ եզրափակիչում
20 Սեպտեմբեր 2025

Սլավիկ Գալստյանը զիջեց քառորդ եզրափակիչում

Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 67 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Սլավիկ Գալստյանը քառորդ եզրափակիչում 3։4 հաշվով զիջեց ադրբեջանցի Հասրաթ Ջաֆարովին։

Մինչ քառորդ եզրափակիչ հասնելը Գալստյանը նախ որակավորման փուլում հաղթել էր ղազախ ըմբիշին՝ 10։1 հաշվով, իսկ 1/8-ում առավելության էր հասել Ֆրանսիան ներկայացնող Գագիկ Սնջոյանի նկատմամբ՝ 9։3 հաշվով։

Այսօր պայքարը լքել են 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը և 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը։

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան բրոնզե մեդալի համար կպայքարի 60 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը։

Մեր մարզիկներից, ավելի վաղ, իրենց մրցելույթներն ավարտել էին 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանն ու 130 կգ քաշային Ռազմիկ Քուրդյանը։

77 կգ քաշային կարգում էլ աշխարհի չեմպիոն է դարձել Մալխաս Ամոյանը։

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայ մարզիկների ելույթների ուղիղ թարմացումներին հետևեք մեր տելեգրամյան ալիքում։

Նախորդ հոդվածը
Գալստյանը փայլուն հաղթանակով դուրս է գալիս քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի ադրբեջանցու հետ
Հաջորդ հոդվածը
Արարատ-Արմենիա-Նոա․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։