Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Ըմբշամարտի ԱԱ․ Կարեն Ասլանյանը պարտվեց 1/8-ում
20 Սեպտեմբեր 2025

Ըմբշամարտի ԱԱ․ Կարեն Ասլանյանը պարտվեց 1/8-ում

Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում պայքարի դուրս եկած 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը 1/8 եզրափակիչում մրցում էր ռուս Սերգեյ Եմելինի հետ ու պարտվեց 3։7 հաշվով։

Այսօր պայքարը սկսել են նաև 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, որը որակավորման փուլում մեկնարկեց վստահ հաղթանակով։ Նա 10։1 հաշվով ավարտեց ղազախ Դին Մուհամադ Կոշկարի դեմ գոտեմարտը։

87 կգ քաշային Վիգեն Նազարյանը, որը որակավորման փուլում հաղթել էր Նորվեգիան ներկայացնող ըմբիշին, 1/8-ում զիջեց ղազախ Իսլամ Եվլոևին։

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան բրոնզե մեդալի համար կպայքարի 60 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը։

Մեր մարզիկներից իրենց մրցելույթներն ավարտել են 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանն ու 130 կգ քաշային Ռազմիկ Քուրդյանը։

77 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դարձել Մալխաս Ամոյանը։

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայ մարզիկների ելույթների ուղիղ թարմացումներին հետևեք մեր տելեգրամյան ալիքում։

Նախորդ հոդվածը
Ըմբշամարտի ԱԱ․ Գալստյանը մեկնարկեց ջախջախիչ հաղթանակով․ Նազարյանը զիջեց 1/8-ում
Հաջորդ հոդվածը
Գալստյանը փայլուն հաղթանակով դուրս է գալիս քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի ադրբեջանցու հետ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։