BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Մալխաս Ամոյանը վստահ հաղթանակով դուրս եկավ ԱԱ-ի եզրափակիչ (տեսանյութ)
18 Սեպտեմբեր 2025

Մալխաս Ամոյանը վստահ հաղթանակով դուրս եկավ ԱԱ-ի եզրափակիչ (տեսանյութ)

Զագրեբում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում պայքարը սկսել են հունահռոմեական ոճի ըմբիշները։

77 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մալխաս Ամոյանը կիսաեզրափակիչում 5։1 հաշվով առավելության հասավ Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչ Ալիրեզա Աբդևալիի նկատմամբ։ Մալխասը հաղթանակն ապահովագրեց 1-ին կեսում՝ կատարելով 4 միավորանոց գեղեցիկ հնարք։ Տեսանյութը՝ այստեղ։

Հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ մրցում էր Պանամերիկյան խաղերի հաղթող, ԱՄՆ-ն ներկայացնող Քամալ Բեյի հետ ու առավելության հասավ 2։1 հաշվով։

1/8 եզրափակչում հայ ըմբիշը ջախջախիչ հաղթանակ տարավ լեհ Մատեուշ Բերնատեկի նկատմամբ՝ 9։0 հաշվով։ Տեսանյութը՝ այստեղ։ Քառորդ եզրափակչում Ամոյանի մրցակիցը թուրք Ահմեդ Յիլմազն էր, որին Մալխասը հաղթեց 3։1 հաշվով։

Այսօր ավելի վաղ պայքարը սկսել էին 58 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը, 130 կգ քաշային Ռազմիկ Քուրդյանն։

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայ մարզիկների ելույթների ուղիղ թարմացումներին հետևեք մեր տելեգրամյան ալիքում։

Նախորդ հոդվածը
Հայաստանի Գավաթ․ Անդրանիկը հաղթեց Բենտոնիտին ու դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Հաջորդ հոդվածը
Հայաստանի ու Հունաստանի Մ17 հավաքականները հաղթողին չպարզեցին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։