Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Ամոյանը ջախջախիչ հաղթանակով դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ (տեսանյութ)
18 Սեպտեմբեր 2025

Ամոյանը ջախջախիչ հաղթանակով դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

Զագրեբում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում պայքարը սկսել են հունահռոմեական ոճի ըմբիշները։

77 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մալխաս Ամոյանը մրցում էր Պանամերիկյան խաղերի հաղթող, ԱՄՆ-ն ներկայացնող Քամալ Բեյի հետ ու առավելության հասավ 2։1 հաշվով։

1/8 եզրափակչում հայ ըմբիշը ջախջախիչ հաղթանակ տարավ լեհ Մատեուշ Բերնատեկի նկատմամբ՝ 9։0 հաշվով։ Տեսանյութը՝ այստեղ։ Քառորդ եզրափակչում Ամոյանի մրցակիցը թուրք Ահմեդ Յլմազն է։ Թուրք ըմբիշը 1/8-ում առավելության հասավ Բուլղարիան ներկայացնող Ստոյան Կուբատովի նկատմամբ՝ 5։3 հաշվով։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ պայքարը սկսել էին 58 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը, 130 կգ քաշային Ռազմիկ Քուրդյանն։

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայ մարզիկների ելույթների ուղիղ թարմացումներին հետևեք մեր տելեգրամյան ալիքում։

Նախորդ հոդվածը
Մանվել Խաչատրյանը զիջեց մեկնարկում
Հաջորդ հոդվածը
Մալխաս Ամոյանը հաղթելով թուրք ըմբիշին՝ դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։