BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Շնորհակալ եմ տղաներից․ Այս հաղթանակը սպասելի էր․ Արսեն Հովհաննիսյանը՝ Արարատի նկատմամբ տոնած հաղթանակից հետո (տեսանյութ)
12 Սեպտեմբեր 2025

Շնորհակալ եմ տղաներից․ Այս հաղթանակը սպասելի էր․ Արսեն Հովհաննիսյանը՝ Արարատի նկատմամբ տոնած հաղթանակից հետո (տեսանյութ)

Fastex Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի «Շիրակ»-«Արարատ» (4։2) խաղից հետո Գյումրին ներկայացնող ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Հովհաննիսյանը խոսել է խաղի մասին ու պատասխանել լրագրողների հարցերին․

«Շատ ուրախ եմ հաղթանակի համար։ Անցած խաղերին էլ մոտ էինք, բայց չենք հաղթել։ Ցանկանում եմ շնորհավորել քաղաքին, թիմին։ Շնորհակալ եմ իրական երկրպագուներին։

1-ին կեսում հավասար ֆուտբոլ էր։ Մեծ հաշվով կարող էինք և՛ խփել, և՛ բաց թողնել։ 2-րդ կեսի սկիզբը լավ չսկսեցինք, բայց հավասարեցրինք խաղը, մրցակիցը կարմիր ստացավ, համբերատար սպասեցինք մեր պահին, օգտագործեցինք։ Շնորհակալ եմ տղաներին իրենց աշխատանքի համար, սպասելի էր«»։

Մանրամասն տեսանյութում․

Նախորդ հոդվածը
Նոայի երկրորդ թիմը պարտվեց Հայքին
Հաջորդ հոդվածը
Այն ինչ մտածել էինք՝ ստացվեց․ Ալբերտ Սաֆարյանը՝ Շիրակից կրած պարտությունից հետո (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։