BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Հայաստանի հավաքականը չկոտրվեց․ Նրանք մրցունակ թիմ ունեն ու ապագայում ավելի մրցունակ կլինեն․ Ռոբերտո Մարտինես
06 Սեպտեմբեր 2025

Հայաստանի հավաքականը չկոտրվեց․ Նրանք մրցունակ թիմ ունեն ու ապագայում ավելի մրցունակ կլինեն․ Ռոբերտո Մարտինես

Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա (0։5) խաղից հետո Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոսել է խաղի մասին և պատասխանել լրագրողների հարցերին։

«Շատ գոհ եմ իմ թիմի ելույթից։ Թիմը կատարեց իր առջև դրված բոլոր խնդիրները։ Այսպիսի խաղերում պետք է ամեն ինչի պատրաստ լինես, սակայն Հայաստանի հավաքականը չէր կոտրվել։ Փորձում էր խաղալ, նույնիսկ արագ գոլ բաց թողնելու հետո։ Համոզված եմ, որ Հայաստանի հավաքականը մրցունակ թիմ է ու ապագայում ավելի մրցունակ կլինի»։

«Չէի ուզենա մակարդակների համեմատություն անել, սակայն մեր թիմն այսօր շատ լավ հանդիպում անցկացրեց՝ օգտագործելով իր շանսերը։ Համեմատություն անելու կարիք ու անհրաժեշտություն չկա»։

Հիշեցնենք, որ Պորտուգալիայի կազմում դուբլ էին ձևակերպել Կրիշտիանու Ռոնալդուն և Ժոաու Ֆելիշը։ Մեկ անգամ էլ աչքի էր ընկել Ժոաու Կանսելուն։

Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 9-ին կմրցի Իռլանդիայի ընտրանու հետ։

Նախորդ հոդվածը
Հայաստանի հավաքականը զիջեց Պորտուգալիային
Հաջորդ հոդվածը
Մեղավորությունն իմն է․ Հաճելի չէ պարտվելը, բայց տեսա կռիվ ու նվիրվածություն․ Եղիշե Մելիքյան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։