BazaResidence
6 ակումբ ստացել է 2026/2027թթ մրցաշրջանում ՀՀ Առաջին խմբում խաղալու իրավունք| Ռոլան Գարոս․ Խաչանովը պարտվեց 106-րդ ռակետին ու լքեց պայքարը| Բռնցքամարտի կանանց հավաքականը 5 մեդալ է նվաճել Վրաստանի միջազգային մրցաշարում| Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը|
Հայաստանի հավաքականի դեմ հանդիպումը մարտահրավեր է մեր թիմի համար․ Մեծ հարգանք ունենք այս թիմի նկատմամբ․ Ռոբերտո Մարտինես
05 Սեպտեմբեր 2025

Հայաստանի հավաքականի դեմ հանդիպումը մարտահրավեր է մեր թիմի համար․ Մեծ հարգանք ունենք այս թիմի նկատմամբ․ Ռոբերտո Մարտինես

Աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլի 1-ին տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Պորտուգալիայի ընտրանու հետ։

Հանդիպումից առաջ տեղի է ունեցել Պորտուգալիայի ազգային հավաքականի պաշտպան Ռուբեն Դիաշի և գլխավոր մարզիչ Ռոբրերտո Մարտինեսի ասուլիսը։

Դիաշի ասուլիսն ընթերցեք այստեղ։

Ներկայացնում ենք 52-ամյա մարզչի ուշագրավ մտքերը․

«Դու չես կարող ընտրել խաղացանկը։ Հայաստանն ամենահեռուն է Պորտուգալիայից և ես չէի եղել Հայաստանում։ Հայաստանի հավաքականի դեմ հանդիպումը մարտահրավեր է մեր թիմի համար։ Մեծ հարգանք ունենք այս թիմի նկատմամբ։ Գիտենք, որ այստեղ խաղում են ֆուտբոլիստներ, որոնք անհատականություններ են։ Նոր գլխավոր մարզիչ ունի Հայաստանի հավաքականը և նրանք ոգևորված են ու կփորձեն լավ հանդես գալ իրենց երկրպագուների աջակցության ներքո։ Մենք կփորձենք ուղեգիր վաստակել, բայց, կրկին նշեմ, մենք հարգում ենք մրցակցին»։

«Մարզավիճակների խնդիր կա, սակայն բոլոր ֆուտբոլիստներն ունեն այնպիսի մենթալիտետ, որ պատրաստ են խաղադաշտ դուրս գալու ու լավ հանդիպում անցկացնելու»։

«Ոչ, Ռոնալդուն չի կիսվել Հայաստանի հավաքականի դեմ անցկացրած խաղերի մասին։ Այդ մասին չենք զրուցել, բայց ինչ պետք է նկատել՝ հետևյալն է․ նոր մարզիչ է եկել և սա հուզական առումով կարևոր է։ Երկրպագուների գործոնը ևս մեծ է, նրանք եռանդով լի երկրպագուներ ունեն ու կփորձեն օգտագործել այդ հանգամանքը»։

«Նոր մարզիչ ունենալը նոր թափ է հաղորդելու թիմի խաղին։ Ազգերի լիգայում տարած հաղթանակից հետո մեր ֆուտբոլիստների հոգեբանությունը պետք է փոխել։ Մենք ունենք կորուստներ, բայց ամեն դեպքում պատրաստ ենք դաշտ դուրս գալու»։

«Միջազգային ֆուտբոլուն փոփոխությունները, հատկապես մարզչի փոփոխությունները, միշտ վերլուծության ենք ենթարկում՝ փորձելով տեղեկություններ ստանալ մարզչի մասին։ Կարևոր է նաև նկատի ունենալ այն հանգամանքը, որ մարզիչը 5 տարի շարունակ գլխավորել է «Փյունիկն» ու հաջողությունների է հասել և նա լավ պատկերացումներ ունի թիմին նախապատրաստելու մասին»։

«Պետք է նշեմ, որ մի թիմը մյուսի հանդեպ առավելություն չունի, երբ կարճ ժամանակ է տրամադրվում հավաքականներին պատրաստվելու համար, քանի որ նույն պայմաններում են թիմերը։ Կնշեմ, որ կփորձենք տակտիկական խնդիրներ լուծել ու բարելավել ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակը և կփորձենք խաղադաշտում լինել Պորտուգալիան և հաղթանակի հասնել»։

«Ես շեշտը դնում եմ իմ ֆուտբոլիստների լավ ելույթների վրա, իհարկե, դա ոչ միշտ կարող է հանգեցնել դրական արդյունքի, բայց ես շեշտը միշտ դրա վրա եմ դնում»։

Հիշեցնենք, որ Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին և կմեկնարկի 20։00-ին։




Նախորդ հոդվածը
Հայաստանի հավաքականը վտանգավոր թիմ է․ Ռուբեն Դիաշ
Հաջորդ հոդվածը
Մենք պետք է ցույց տանք մեր բնավորությունը․ Էդուարդ Սպերցյան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։