Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Գասպար Տերտերյանը՝ աշխարհի չեմպիոն
23 Օգոստոս 2025

Գասպար Տերտերյանը՝ աշխարհի չեմպիոն

Բուլղարիայում ընթացող ըմբշամարտի Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 72 կգ քաշային Գասպար Տերտերյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Նա երեք տպավորիչ հաղթանակ է տարել նախ 6:2 հաշվով հաղթելով ադրբեջանցի մրցակցին, այնուհետև 3:1 հաշվով՝ Ասիայի Մ20 չեմպիոն ղազախ մրցակցին, իսկ 1/4-ում վստահ առավելության է հասել Բուլղարիայի ներկայացուցչի նկատմամբ:

Կիսաեզրափակչում հայ ըմբիշը 5։1 հաշվով առավելության հասավ հույն ըմբիշի նկատմամբ, իսկ եզրափակչում նա հաղթեց Ուզբեկստանի ներկայացուցիչ, Ասիայի Մ20 չեմպիոն, Ահմադ Կոդիրովին։

Հիշեցնենք, որ երեկ Յուրիկ Մխիթարյանը նվաճեց արծաթե մեդալ, իսկ այսօր Ալեքս Մարգարյանը դուրս եկավ եզրափակիչ։

Նախորդ հոդվածը
Ըմբշամարտի Մ20 ԱԱ․ Ալեքս Մարգարյանը եզրափակիչում է (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
ԲԿՄԱ-ն ու Գանձասարը հաղթողին չպարզեցին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։