BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Ըմբշամարտի Մ20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը կպայքարի չեմպիոնի կոչման համար
22 Օգոստոս 2025

Ըմբշամարտի Մ20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը կպայքարի չեմպիոնի կոչման համար

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի անդամ, 60 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը Բուլղարիայում ընթացող մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում դուրս է եկել եզրափակիչ:

Մխիթարյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 9:1 հաշվով հաղթանակ է տարել ֆրանսիացի մրցակցի նկատմամբ, ապա առավելության է հասել չիլիացու՝ 8:0, ուկրաինացու՝ 11:2, իրանցու՝ 9:0 նկատմամբ և դուրս է եկել եզրափակիչ:



Ոսկե մեդալի համար հայ ըմբիշը կգոտեմարտի Ադրբեջանի ներկայացուցիչ Այխան Ջավադովի հետ:



Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 82 կգ քաշային Մարտիկ Պետրոսյանը, որը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, առավելության է հասել նախ լեհ, ապա իրանցի ըմբիշների նկատմամբ, սակայն կիսաեզրափակչում զիջել է UWW դրոշի ներքո հանդես եկող մրցակցին և պայքարելու է բրոնզե մեդալի համար:

Նախորդ հոդվածը
18 տարի առաջ այս օրը Հայաստանի հավաքականը Երևանում ընդունել էր Պորտուգալիային
Հաջորդ հոդվածը
Սա միայն 1-ին կեսն էր․ Ամեն ինչ կորոշվի Աբովյանում․ Սանդրո Պերկովիչ (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։