Արարատ-Արմենիա - Նոա՝ 2։1․ Պաբլո Գարսիայի հետխաղային ասուլիսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ| Արարատ-Արմենիան ընդհատեց Նոայի անպարտելիության շարքը| Ըմբշամարտի ԱԱ․ Կարեն Ասլանյանը դուրս եկավ եզրափակիչ| Առնո Ավետիսյանը՝ Europe Junior Masters -ի բրոնզե մեդալակիր| Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն| Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր|
Հարոյանը խփեց 1-ին գոլը Հունգարիայի առաջնությունում ու ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ (տեսանյութ)
09 Օգոստոս 2025

Հարոյանը խփեց 1-ին գոլը Հունգարիայի առաջնությունում ու ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ (տեսանյութ)

Հունգարիայի առաջնության 3-րդ տուրում «Կազինցբարցիկան» ընդունել էր «Դեբրեցենին» և զիջեց 1։2 հաշվով։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Վարազդաշտ Հարոյանն ընդգրկված էր «Կազինցբարցիկայի» մեկնարկային կազմում ամբողջ հանդիպմանը։ 32-ամյա պաշտպանն 1-ին կեսին ավելացրած 1-ին րոպեին վերականգնեց հաշվի հավասարությունը։ Տեսանյութը՝ այստեղ։

Հարոյանը նաև ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ՝ ըստ Sofascore կայքի։ Նա արժանացել է 8,1 գնահատականի։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հարոյանը հայտարարել էր Հայաստանի ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին։

3-րդ տուրից հետո Հարոյանի թիմը միավոր չունի ու մրցաշարային աղյուսակի վերջին տեղում է։ Հաջորդ տուրում «Կազինցբարցիկայի» մրցակիցը ԴՎՏԿ-ն է։

Հաջորդ հոդվածը
Հրանտ-Լեոն Ռանոսը գոլի հեղինակ է դարձել Մյունխենգլադբախի Բորուսիայի կազմում (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։