BazaResidence
Բռնցքամարտի կանանց հավաքականը 5 մեդալ է նվաճել Վրաստանի միջազգային մրցաշարում| Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր|
Եթե գանք ոչ-ոքի խաղալու համար՝ կպարտվենք․ Մելիքյանը՝ Դյորի դեմ խաղից առաջ
31 Հուլիս 2025

Եթե գանք ոչ-ոքի խաղալու համար՝ կպարտվենք․ Մելիքյանը՝ Դյորի դեմ խաղից առաջ

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում «Փյունիկը» հյուրընկալվելու է հունգարական «Դյորին»։ Խաղից առաջ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ու ֆուտբոլիստ Մատաս Վարեյկան պատասխանել են լրագրողների հարցերին․

«Ասեմ, որ Օտուբանջոյի հեռանալը չնախատեսված կորուստ էր։ Սա ֆուտբոլ է ու ինքն ուներ առաջարկ ու չէինք կարող չընդառաջել։ Նա շատ բան է արել «Փյունիկի» համար ու ինքն արդեն հոգեբանորեն մեր հետ չէր։ Ուներ լավ առաջարկ և որոշեցինք, որ նա չմասնակցի այս խաղին։ Ճիշտ չէր լինի, որ այդ հոգեբանությամբ ֆուտբոլիստին բերեինք այստեղ ու պահանջեինք, որ պայքարեր։ Նման փորձը ցույց է տալիս, որ եթե հոգեբանորեն թիմի հետ չէ ֆուտբոլիստը, չի կարող պայքարել։ Սա ֆուտբոլ է։ Մեզ դուր եկավ, թե չեկավ, այստեղ ոչ մեկ մեղավոր չէ։

Խաղի մասին կարող եմ ասել, որ մենք տանը շատ դժվարությամբ կարողացանք հաղթել և ավելի դժվար կլինի մեզ համար այստեղ՝ ունենալ լավ արդյունք։ Մենք հոգեբանորեն պատրաստ ենք, տակտիկապես պատրաստ ենք։ Չեմ կարծում, որ մենք ունենք ինչ-որ պրոբլեմ, որ վաղը չկարողանանք լուծել մեր հարցերը։ Շատ դժվար է լինելու, որովհետև մենք ավելի լավ ենք ճանաչել այս թիմին տնային խաղում և գիտենք, որ այստեղ ավելի բարդ է լինելու, ավելի ուժեղ է խաղալու, որովհետև իրենք խաղում են սեփական հարկի տակ։ Հոգեբանորեն պատրաստել ենք թիմին։ Այն, որ մենք գալիս ենք այստեղ հաշիվը 0։0 և ուզում ենք ու մեծ ցանկություն ունենք գոլ խփել, հաղթել։ 

Եթե մենք գանք ոչ-ոքիի նպատակով և անցնելու նպատակով, այդ արդյունքով մենք կպարտվենք, դրա համար ուզում ենք այստեղ արդյունքի հասնել հաղթանակով», - նշել է Մելիքյանը։

Մանրամասն տեսանյութում․



Հիշեցնենք, որ թիմերի միջև 1-ին խաղն ավարտվել էր երևանյան ակումբի հաղթանակով՝ 2։1 հաշվով։ Պատասխան խաղը կկայանա այսօր և կմկենարկի 20։00-ին։

Նախորդ հոդվածը
Ալաշկերտի ևս մեկ ֆուտբոլիստ տեղափոխվեց Գանձասար
Հաջորդ հոդվածը
Ես հարգում եմ մրցակից թիմին, նրանց մարզչի կարծիքը, սակայն խաղում տեսածն ամենևին չէր վկայում, թե մենք թույլ էինք․ Մանուել Տուլիպան՝ Ունիվերսիտատեա Կլուժի դեմ խաղից առաջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։