BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Ես հարգում եմ մրցակից թիմին, նրանց մարզչի կարծիքը, սակայն խաղում տեսածն ամենևին չէր վկայում, թե մենք թույլ էինք․ Մանուել Տուլիպան՝ Ունիվերսիտատեա Կլուժի դեմ խաղից առաջ
31 Հուլիս 2025

Ես հարգում եմ մրցակից թիմին, նրանց մարզչի կարծիքը, սակայն խաղում տեսածն ամենևին չէր վկայում, թե մենք թույլ էինք․ Մանուել Տուլիպան՝ Ունիվերսիտատեա Կլուժի դեմ խաղից առաջ

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Ունիվերսիտատեա Կլուժ»-«Արարատ-Արմենիա» դիմակայության պատասխան խաղից առաջ տեղի է ունեցել երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպայի ու պաշտպան Կամո Հովհաննիսյանի նախաղային մամուլի ասուլիսը․

1-ին խաղի մասին Տուլիպան նշել է․ «Իմ կարծիքով 1-ին կեսում ամեն ինչ այդքան էլ լավ տեսք չուներ։ Կարևորը կարողացանք կառավարել իրավիճակը։ Մի քանի շատ լավ դրվագներ ունեցանք 2-րդ կեսում, քանի որ կարողացանք շտկել շատ բաներ»։

«Ամենայն հարգանքով մրցակցի թիմի ու մարզչի կարծիքի հանդեպ, ամեն դեպքում, այն ինչ տեսանք խաղադաշտում, խոսում էր այն մասին, որ բացարձակ կերպով չենք կարող ասել, որ այդ դիմակայության թույլ կողմն էինք։ Խաղերում հնարավոր է լինեն առանձին լավ որակով ֆուտբոլիստներ, ֆինանսապես ավելի կայուն ու լավ թիմ, բայց այդ գործոնները չէ, որ խաղում հաղթում են։ Թիմային խաղն ու մյուս որակները ևս բերում են վերջնական հաջողության», - ի պատասխան նախորդ խաղից հետո ռումինական թիմի գլխավոր մարզչի խոսքերին, որը նշել էր, թե «Ունիվերսիտատեա Կլուժը» այս դիմակայության բացարձակ ֆավորիտն է։

Մանրամասն տեսանյութում․



Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած 1-ին հանդիպումն ավարտվել էր 0։0 հաշվով։ Պատասխան խաղը կկայանա այսօր և կմեկնարկի 21։00-ին։

Նախորդ հոդվածը
Եթե գանք ոչ-ոքի խաղալու համար՝ կպարտվենք․ Մելիքյանը՝ Դյորի դեմ խաղից առաջ
Հաջորդ հոդվածը
Վանը նոր դարպասապահ ու հարձակվող ունի

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։