Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է Լեխիա| Արմեն Սանամյանը՝ Վանի գլխավոր մարզիչ| Գավառից մեկնարկել է Tour of Armenia միջազգային բազմօրյա հեծանվավազքը. հայտնի է առաջին օրվա հաղթողը| Խաչանովը դուրս է եկել US Open-ի կիսաեզրափակիչ| Փյունիկը Գյումրիում հաղթել է Սարդարապատին| Շնորհակալություն. Փյունիկի ամբողջ կազմը դաշտ է դուրս եկել Արտակ Օսեյանին նվիրված շապիկներով|
Ռուս պաշտպանը պայմանագիր կկնքի Երևանի Ուրարտուի հետ
13 Փետրվար 2025

Ռուս պաշտպանը պայմանագիր կկնքի Երևանի Ուրարտուի հետ

Ռուս պաշտպան Դմիտրի Տիխին կդառնա հայկական «Ուրարտուի» խաղացող։ Այս մասին հայտնում է Metaratings-ը։

Նշվում է, որ ֆուտբոլիստը հաստատել է համաձայնագիրը նոր ակումբի հետ։ Վաղը՝ փետրվարի 14-ին, նա կմեկնի Դուբայ (ԱՄԷ), որտեղ մինչև մրցաշրջանի ավարտը պայմանագիր կկնքի «Ուրարտուի» հետ։ Հաղորդվում է, որ Տիխին ռուսական ակումբներից ևս առաջարկներ է ունեցել, սակայն նախապատվությունը տվել է հայկական թիմին:

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա Դմիտրի Տիխին չորս հանդիպում է անցկացրել Նիժնի Նովգորոդի «Պարիի» կազմում։ Նրա հետ պայմանագրի խզման մասին հայտարարվել է 2024 թվականի նոյեմբերին։

Նախորդ հոդվածը
Աթլետները Բելգրադում կմասնակցեն Բալկանյան երկրների ձմեռային բաց առաջնությանը
Հաջորդ հոդվածը
Աշխարհի գավաթ․ Հայ մարմնամարզիկները չեն մեկնի Բաքու

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։