BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Շատ լավ տրամադրությամբ մոտենում ենք վաղվա հանդիպմանը․ Ռոբերտ Արզումանյան
09 Հուլիս 2025

Շատ լավ տրամադրությամբ մոտենում ենք վաղվա հանդիպմանը․ Ռոբերտ Արզումանյան

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Ուրարտու»-«Նեման» դիմակայության առաջին խաղից առաջ տեղի է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանի ու պաշտպան Ժիրայր Մարգարյանի մամուլի ասուլիսը։

«Լավ նախապատրաստական շրջան ենք ունեցել։ Ընկերական հանդիպումներ անցկացրինք ու հնարավորինս օգտագործեցինք այս ժամանակահատվածը թիմին իմ խաղն ավելի մանրակրկիտ բացատրելու ու այն իրագործելու համար։ Կարծում եմ պատրաստ ենք։ Շատ լավ տրամադրվածությամբ ու տրամադրությամբ մոտենում ենք վաղվա հանդիպմանը։

Իմ զգացողություններն «Ուրարտուում» 1-ին պաշտոնական հանդիպումն անցկացնելու առիթով միայն դրական են։ Այս ակումբն իմ կյանքի մի մասն է ու միշտ կլինի։ Ես այստեղ ունեցել եմ դրական էմոցիաներ, լավ աշխատանք, հատկապես երիտասարդ ֆուտբոլիստների հետ միասին առաջադիմել ենք։ Մեծ ուրախությամբ ու պատրաստակամությամբ ընդունեցի այս մարտահրավերը։ Միայն ուրախ եմ դրա համար»։

Մանրամասն տեսանյութում․ 



Հիշեցնենք, որ «Ուրարտու»-«Նեման» հանդիպումը կկայանա հուլիսի 10-ին «Ուրարտու» մարզադաշտում ու կմեկնարկի 20։30-ին։

Նախորդ հոդվածը
Գիտենք Նեմանի ուժեղ ու թույլ կողմերը․ Ժիրայր Մարգարյան
Հաջորդ հոդվածը
Ֆերենցվարոշը հաղթեց ընկերական խաղում․ Սևիկյանը մասնակցեց 2-րդ կեսին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։