Շնորհակալություն. Փյունիկի ամբողջ կազմը դաշտ է դուրս եկել Արտակ Օսեյանին նվիրված շապիկներով| Փյունիկը գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար ունի| Հենրիխ Մխիթարյանը եվրագավաթների պատմության ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստների շարքում 14-րդն է| 16 թիմ, ավելի քան 500 կմ և 4 մրցափուլ. Tour of Armenia միջազգային հեծանվավազքը կմեկնարկի սեպտեմբերի 10-ից| ՀԹՖ նախագահ Վարդան Զաքարյանը հանդիպել է Էլինա Ավանեսյանին ու Ալինա Չարաևային| Հայաստանի Մ-17 հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի|
Պետք է հաղթենք յուրաքանչյուր խաղում․ Ուլադ Օմարը՝ Բուդուչնոստի դեմ կայացած հանդիպումից հետո
09 Հուլիս 2025

Պետք է հաղթենք յուրաքանչյուր խաղում․ Ուլադ Օմարը՝ Բուդուչնոստի դեմ կայացած հանդիպումից հետո

Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի «Նոա»-«Բուդուչնոստ» խաղից հետո հանդիպման միակ գոլի հեղինակ Իմրան Ուլադ Օմարը կիսվել է տպավորություններով․

«Շատ երջանիկ եմ գոլի համար։ Ուրախ եմ, որ սա առաջինն էր նաև «Նոայի» համար այս մրցաշարում։ Հիանալի նվաճում է։ Ամենակարևորն, իհարկե, այն է, որ հաղթեցինք։ Շատ երջանիկ ենք այս հաղթանակի համար։ Կարծում եմ՝ մեկ գնդակի տարբերությամբ հաշիվները միշտ էլ վտանագավոր են։ Դու երբեք չգիտես, թե ինչ կլինի ֆուտբոլում, քանի որ գնդակը կլոր է։ Այնպես որ, ցանկացած հաշիվն էլ վտանգավոր է։ Բայց մենք պետք է հաղթենք յուրաքանչյուր խաղում։ Հիանալի մթնոլորտ էր մարզադաշտում։ Սպառված տոմսեր, բազում մարդիկ, հիանալի էմոցիաներ բոլորի համար։ Երբ ես գոլ խփեցի, տեսա, որ բոլորը տոնում էին, երջանիկ էին, ճայթուկներ եղան։ Շատ լավ էր»։

Հիշեցնենք, որ Ուլադ Օմարը գոլի հեղինակ էր դարձել 68-րդ րոպեին ու հաղթանակն պարգևել «Նոային»։ Թիմերի միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 15-ին՝ Պոդգորիցայում։

Նախորդ հոդվածը
Հայաստանի և Ռուսաստանի հեծանվասպորտի ֆեդերացիաների նախագահները հանդիպել են
Հաջորդ հոդվածը
Սա պատմական հաղթանակ է. Նոայի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչի մեկնաբանությունը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։