Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Սա պատմական հաղթանակ է. Նոայի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչի մեկնաբանությունը
09 Հուլիս 2025

Սա պատմական հաղթանակ է. Նոայի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչի մեկնաբանությունը

Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի «Նոա»-«Բուդուչնոստ» խաղից հետո տանտերերի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը մեկնաբանել է առաջին պաշտոնական խաղում իր թիմի հաղթանակը, որը նաև առաջինն էր Չեմպիոնների լիգայում:

«Շնորհավորում եմ իմ ֆուտբոլիստներին հաղթանակի կապակցությամբ: Կարծում եմ՝ մեր ակումբի համար սա պատմական հաղթանակ է. առաջին հաղթանակը Չեմպիոնների լիգայում։ Երջանիկ եմ, որ մենք կարողացանք գտնել հաղթանակի հասնելու ճանապարհը։ Նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին։ Մենք զգում էինք նրանց էներգիան, աջակցությունը։ Հույս ունեմ, որ նրանք մեզ հետ կլինեն ամբողջ մրցաշրջանի ընթացքում», – ասել է Սանդրո Պերկովիչը:

Աբովյանում երեկ կայացած հանդիպումն ավարտվել է «Նոայի»՝ 1:0 հաշվով հաղթանակով: Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա հուլիսի 15-ին Մոնտենեգրոյում:

Նախորդ հոդվածը
Պետք է հաղթենք յուրաքանչյուր խաղում․ Ուլադ Օմարը՝ Բուդուչնոստի դեմ կայացած հանդիպումից հետո
Հաջորդ հոդվածը
Արժանի չէինք պարտության, Պոդգորիցայում դժոխային մթնոլորտ կլինի. Լալատովիչ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։