BazaResidence
Ռոլան Գարոս․ Խաչանովը պարտվեց 106-րդ ռակետին ու լքեց պայքարը| Բռնցքամարտի կանանց հավաքականը 5 մեդալ է նվաճել Վրաստանի միջազգային մրցաշարում| Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է|
 Երևանի ԲԿՄԱ-ի ստուգողական խաղը Կիպրոսում անավարտ է մնացել ծեծկռտուքի պատճառով
10 Փետրվար 2025

Երևանի ԲԿՄԱ-ի ստուգողական խաղը Կիպրոսում անավարտ է մնացել ծեծկռտուքի պատճառով

Կիպրոսում ուսումնամարզական հավաք անցկացնող Երևանի ԲԿՄԱ-ի ու  Լիմասոլի  «Կարմիոտիսսա» միջև կայացած ընկերական խաղում ծեծկռտուք է տեղի ունեցել։ Այս մասին հայտնի է դարձել Sportmedia.am-ին։

Լարվածությունը հասել է այն աստիճանի, որ գլխավոր մրցավարը ստիպված է եղել դադարեցնել խաղը։ Դեպքի վերաբերյալ մանրամասները հայտնի չեն։  

SPORTMEDIA.AM - ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄԻՆՍՏԱԳՐԱՄՈՒՄԹԵԼԵԳՐԱՄՈՒՄ

Ուշագրավ է, որ երևանյան ակումբը հայտարարել էր «Կարմիոտիսսայի» հետ կայանալիք խաղի մասին, սակայն, ոչ միայն որևէ տեղեկություն չկա տվյալ խաղի վերաբերյալ, այլև՝ ֆեյսբուքյան էջից հեռացվել է սպասվող խաղի մասին հրապարակումը։  

Ֆաստեքս Հայաստանի Պրեմիեր լիգայի գարնանային հատվածից առաջ ԲԿՄԱ-ն 20 միավորով 7-րդն է։

Այս տարի առաջին պաշտոնական խաղը բանակայինները կանցկացնեն մարտի 2-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով «Վեստ Արմենիային»։

Նախորդ հոդվածը
Շիրակը հաղթել է Գագրային
Հաջորդ հոդվածը
Արսեն Չիլինգարյանի գավաթ․ Ալաշկերտը եզրափակիչում պարտվեց Գանձասարին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։