Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը 3-րդ տուրում ևս հաղթեց ու խմբում 1-ինն է
19 Հունիս 2025

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը 3-րդ տուրում ևս հաղթեց ու խմբում 1-ինն է

Մոլդովայում շարունակվում է Բիլլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունը:

Երրորդ ենթախմբում ընդգրկված Հայաստանի հավաքականը երեկ 3:0 հաշվով հաղթանակի է հասել Մալթայի հավաքականի նկատմամբ:

Մենախաղում հաղթանակ են տարել Ալինա Սողոմոնյանը (7:6 6։1) և Անի Ամիրաղյանը (4։6, 6։3, 6։4)։ Մենախաղերում պարտությունից հետո Մալթայի հավաքականը հրաժարվել է զուգախաղից։

Մալթայից բացի, Հայաստանի հետ նույն խմբում էին ընդգրկված նաև Անդորրայի ու Սան Մարինոյի հավաքականները։

Հիշեցնենք, որ 1-ին տուրում մեր ընտրանին 3։0 հաշվով հաղթել էր Սան Մարինոյի հավաքականին, 2-րդ տուրում 2։1 հաշվով առավելության էր հասել Անդորրայի ընտրանու նկատմամբ։

Այսպիսով, Հայաստանի հավաքականը հաղթում է իր ենթախմբում և Մոլդովայի ու Ֆինլանդիայի հավաքականների հետ վիճարկելու է 2-րդ խումբ դուրս գալու ուղեգիրը։ Այսօր Հայաստանի հավաքականը կմրցի Ֆինլանդիայի հավաքականի հետ։

Նախորդ հոդվածը
Պատանի բռնցքամարտիկները նախապատրաստվում են Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը
Հաջորդ հոդվածը
Ռոբերտ Արզումանյանը գլխավորեց Ուրարտուն

Ֆեյսբուքյան էջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։