Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը 7 գոլ է ընդունել Թուրքիայի հասակակիցներից| Հայաստանի Գավաթ․ 1/8 եզրափակիչի մրցավարներն ու պատվիրակները| Կարելի է ասել՝ մենք նոր ռեկորդ սահմանեցինք. Արթուր Դավթյանն՝ աշխարհի առաջնության մասին| Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում| Հայաստանի Գավաթ․ Վանը լրացուցիչ ժամանակում գերազանցեց Գանձասարին| Արարատ-Արմենիա - Նոա՝ 2։1․ Մանուել Տուլիպայի հետխաղային ասուլիսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ|
Հայտնի են Ուրարտուի ու Փյունիկի մրցակիցները ԿԼ-ի որակավորման 1-ին փուլում
17 Հունիս 2025

Հայտնի են Ուրարտուի ու Փյունիկի մրցակիցները ԿԼ-ի որակավորման 1-ին փուլում

Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր «Ուրարտուն» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում կմրցի բելառուսական «Նեման Գրոդնոյի» հետ: Վիճակահանությունը կայացել է շվեյցարական Նիոն քաղաքում տեղակայված ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում:

«Փյունիկի» մրցակիցը Սան Մարինոն ներկայացնող «Տրե Ֆիորին» է։
 
Հիշեցնենք, որ Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» պայքարը կսկսի որակավորման 2-րդ փուլից։

ԿԼ որակավորման 2025/26 խաղարկության առաջին փուլի հանդիպումները նախատեսված են հուլիսի 10-ին, իսկ պատասխան խաղերը՝ հուլիսի 17-ին:

«Փյունիկն» առաջին խաղը կանցկացնի հյուրի կարգավիճակով, իսկ «Ուրատուն»՝ Երևանում:

Նշենք, որ ավելի վաղ պարզ էր դարձել Հայաստանի չեմպիոն «Նոայի» մրցակցի անունը։

Նախորդ հոդվածը
Հայտնի է՝ Ուրարտուից հետո որ թիմը կգլխավորի Դմիտրի Գունկոն
Հաջորդ հոդվածը
Պորտուգալացի պաշտպանը միացել է Արարատ-Արմենիային

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։