Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը 7 գոլ է ընդունել Թուրքիայի հասակակիցներից| Հայաստանի Գավաթ․ 1/8 եզրափակիչի մրցավարներն ու պատվիրակները| Կարելի է ասել՝ մենք նոր ռեկորդ սահմանեցինք. Արթուր Դավթյանն՝ աշխարհի առաջնության մասին| Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում| Հայաստանի Գավաթ․ Վանը լրացուցիչ ժամանակում գերազանցեց Գանձասարին| Արարատ-Արմենիա - Նոա՝ 2։1․ Մանուել Տուլիպայի հետխաղային ասուլիսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ|
Հայտնի է՝ Ուրարտուից հետո որ թիմը կգլխավորի Դմիտրի Գունկոն
18 Հունիս 2025

Հայտնի է՝ Ուրարտուից հետո որ թիմը կգլխավորի Դմիտրի Գունկոն

Տուլայի «Արսենալը» մոտ է նոր գլխավոր մարզչի նշանակմանը: Metaratings-ի փոխանցմամբ՝ ռուսական ակումբը գլխավորելու հիմնական հավակնորդն «Ուրարտուի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն է։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Արսենալի» ղեկավարությունն ակտիվորեն բանակցություններ է վարում 49-ամյա մասնագետի հետ: Այսօր ավելի վաղ «Ուրարտուն» պաշտոնապես հայտնել էր, որ Գունկոն հեռացել է թիմից: Մասնագետն ակումբին միացել էր 2022 թվականի ամռանը։


«Ուրարտուն» Դմիտրի Գունկոյի գլխավորությամբ անցկացրել է 119 հանդիպում, որտեղ տոնել է 66 հաղթանակ։ 2022/23 մրցաշրջանում դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակի:

Նախկինում Գունկոն հաջողությամբ աշխատել է հայկական «Նոա» և «Արարատ-Արմենիա» ակումբներում, ինչպես նաև գլխավորել է Մոսկվայի «Սպարտակ-2»-ը և «Սպարտակի» երիտասարդական թիմը։

Հետաքրքիր է, որ Դմիտրի Գունկոն ֆուտբոլիստի կարիերան սկսել է հենց Տուլայի «Արսենալում»:

Նախորդ հոդվածը
ՉԼ. Հայտնի է Նոայի մրցակիցը որակավորման առաջին փուլում
Հաջորդ հոդվածը
Հայտնի են Ուրարտուի ու Փյունիկի մրցակիցները ԿԼ-ի որակավորման 1-ին փուլում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։