Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
44 միավոր ըմբշամարտում․ Հայ ու մոլդովացի ըմբիշների արտասովոր ցուցանիշը
13 Հունիս 2025

44 միավոր ըմբշամարտում․ Հայ ու մոլդովացի ըմբիշների արտասովոր ցուցանիշը

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում շարունակվում է ըմբշամարտի Մ17 Եվրոպայի առաջնությունը։

Ազատ ոճային ըմբիշներից 55 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը նախ որակավորման փուլում 12։0 հաղթել էր Ռումինիայի ներկայացուցիչին, ապա 10։0 գերմանացի ըմբիշին ու քառորդ եզրափակիչում հանդիպել Մոլդովան ներկայացնող Սերգիու Ստանիլայի հետ։

Պապիկյանն ու Ստանիլան 4 րոպեում միասնաբար վաստակեցին 44 միավոր, ինչը արտասովոր արդյունք է ըմբշամարտում։ Գոտեմարտն ավարտվեց հայ ըմբիշի հաղթանակով՝ 23։21 հաշվով։

Այս հաղթանակի շնորհիվ 16-ամյա Պապիկյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Նախորդ հոդվածը
Կոլումբիացի ֆուտբոլիստը միացել է Արարատ-Արմենիային
Հաջորդ հոդվածը
Հայտնի է՝ ով է լինելու Նոայի նոր գլխավոր մարզիչը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։