Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Թենիս․ Հայաստանի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին
09 Հունիս 2025

Թենիս․ Հայաստանի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Թենիսի Հայաստանի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք  Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։

 

Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին մասնակցում են  Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու
Ավետիք Ղազարյանը։ Ի դեպ, Աղայանն ու Ղազարյանն առաջին անգամ կմասնակցեն  Դեյվիսի գավաթին։

Հունիսի 10-ին տեղի կունենա մրցաշարի բացման պաշտոնական արարողությունը, իսկ մրցախաղերը կմեկնարկեն հունիսի 11-ին։

Նախորդ հոդվածը
Հայ հարձակվողը միացել է Փյունիկին
Հաջորդ հոդվածը
Ավանդական կարատեի Զեյթուն ակումբի մարզիկները մեդալներ են նվաճել Շոտոկան կարատեի Երևանի առաջնությունում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։