BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
2 կարմիր, 6 գոլ․ Ուրարտուն հաղթեց Արարատին
24 Մայիս 2025

2 կարմիր, 6 գոլ․ Ուրարտուն հաղթեց Արարատին

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվել էր «Արարատին» ու հաղթեց 2։4 հաշվով։

Հանդիպման հաշիվը բացեց Կարեն Մելքոնյանը՝ 5-րդ րոպեին։ Առաջին կեսի ավարտից 2 րոպե առաջ Ջեյմս Ջոնը վերականգնեց հաշվի հավասարությունը։ 52-րդ րոպեին Արտեմի Գունկոն, 67-րդ րոպեին Արտեմ Պոլյարուսը, իսկ 86-րդ րոպեին Վլադիսլավ Յակովլևը խփեցին «Ուրարտուին» 2-րդ, 3-րդ ու 4-րդ գոլերը։ Հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին Կեսսի Բան հաշիվը դարձրեց 2։4․

69-րդ րոպեին միջադեպ տեղի ունեցավ Մուսսա Կանտեի ու Ժիրայր Մարգարյանի միջև, այդ ամենին խառնվեց նաև Նարեկ Աղասարյանը։ Վերջինս ստացավ կարմիր քարտ ու հեռացվեց խաղադաշտից։ Նույն ճակատագրին արժանացավ նաև Կանտեն։

Այս հաղթանակից հետո «Ուրարտուն» 62 միավորով 3-րդն է։ «Արարատը» 32 միավորով 8-րդն է։

Վերջին տուրում Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը կմրցի «Վանի», իսկ «Արարատը»՝ «Արարատ-Արմենիայի» դեմ։

Նախորդ հոդվածը
Կրասնոդար-Դինամո․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Նոա-Արարատ-Արմենիա․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։