Շնորհակալություն. Փյունիկի ամբողջ կազմը դաշտ է դուրս եկել Արտակ Օսեյանին նվիրված շապիկներով| Փյունիկը գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար ունի| Հենրիխ Մխիթարյանը եվրագավաթների պատմության ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստների շարքում 14-րդն է| 16 թիմ, ավելի քան 500 կմ և 4 մրցափուլ. Tour of Armenia միջազգային հեծանվավազքը կմեկնարկի սեպտեմբերի 10-ից| ՀԹՖ նախագահ Վարդան Զաքարյանը հանդիպել է Էլինա Ավանեսյանին ու Ալինա Չարաևային| Հայաստանի Մ-17 հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի|
Վանն ուժեղ էր Փյունիկից
23 Մայիս 2025

Վանն ուժեղ էր Փյունիկից

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Վանն» ընդունել էր «Փյունիկին» ու առավելության հասավ 3։2 հաշվով։

Հանդիպման հաշիվը բացեց Մոմո Տուրեն՝ 32-րդ րոպեին։ 2 րոպե անց «Փյունիկի» երիտասարդ դարպասապահ Սերգեյ Միքայելյանի սխալից օգտվեց Մոմո Տուրեն ու գնդակը փոխանցեց Ուսման Աջիբոնային, որն էլ հաշիվը դարձրեց 2։0․ Մինչև ընդմիջման գնալը Տարոն Ոսկանյանը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը, բայց 51-րդ րոպեին Կլայդեր Մասեդոն վերականգնեց «Վանի» 2 գնդակի առավելությունն ու հաշիվը դարձրեց 3։1, բայց հիմնական ժամանակիին ավելացված 8-րդ րոպեին Միխայիլ Կովալենկոն խփեց այս առաջնությունում իր թիմի վերջին գոլը։

Այս հաղթանակից հետո Վահե Գևորգյանի գլխավորած թիմը 49 միավորով եզրափակում է լավագույն հնգյակը։

«Փյունիկը» 53 միավորով մրցաշրջանն ավարտում է 4-րդ հորիզոնականում։

Հաջորդ՝ վերջին տուրում, «Վանը» կհյուրընկալվի «Ուրարտուին»։

Նախորդ հոդվածը
Տիկնիզյանի գործակալը բացատրել է, թե ինչու խաղացողը թիմի հետ չի մեկնել Ակրոնի հետ խաղին
Հաջորդ հոդվածը
Զախարյանը կարող է մասնակցել Ռեալի դեմ խաղին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։