BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Լոկոմոտիվը սահմանել է Տիկնիզյանի հրաժարագինը. նրանով հետաքրրքված են եվրոպական ակումբները
22 Մայիս 2025

Լոկոմոտիվը սահմանել է Տիկնիզյանի հրաժարագինը. նրանով հետաքրրքված են եվրոպական ակումբները

Մոսկվայի «Լոկոմոտիվը» պատրաստ է վաճառել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանին։ Երկաթուղայինները համաձայն են ֆուտբոլիստին բաց թողնել շուրջ 2-3 միլիոն եվրոյի դիմաց: Այս մասին հայտնում է րագրող Իվան Կարպովը։

Հաղորդվում է, որ եվրոպական որոշ ակումբներ Տիկնիզյանի թեկնածությունը պահում են իրենց ուշադրության կենտրոնում։ Նշվում է, որ ֆուտբոլիստին կարող են հավակնել իտալական «Վերոնան» և իսպանական «Սևիլյան»։

Ավելի վաղ Նաիր Տիկնիզյանը հայտարարել էր, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ պատրաստվում է խնդրել «Լոկոմոտիվի» ղեկավարությանը բաց թողնել իրեն, քանի որ դժգոհ է այն խաղաժամանակից, որ ստանում է մոսկովյան ակումբում:

Տիկնիզյանը «երկաթուղայինների» կազմում խաղում է 2021 թվականից, ուր տեղափոխվել էր ԲԿՄԱ-ից։ Հեղինակավոր Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում Տիկնիզյանը բոլոր մրցաշարարերում մասնակցել է 33 խաղի, խփել է երկու գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։ Պաշտպանի գործող պայմանագիրը «Լոկոմոտիվի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։

Նախորդ հոդվածը
Հայաստան - Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել. ՀՖՖ-ից արձագանքել են զեղծարարություններին
Հաջորդ հոդվածը
Հայտնի է մարմնամարզության Հայաստանի հավաքականի կազմը Եվրոպայի առաջնության համար

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։