Կարեն Ասլանյանը՝ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)| Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը 7 գոլ է ընդունել Թուրքիայի հասակակիցներից| Հայաստանի Գավաթ․ 1/8 եզրափակիչի մրցավարներն ու պատվիրակները| Կարելի է ասել՝ մենք նոր ռեկորդ սահմանեցինք. Արթուր Դավթյանն՝ աշխարհի առաջնության մասին| Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում| Հայաստանի Գավաթ․ Վանը լրացուցիչ ժամանակում գերազանցեց Գանձասարին|
Ինտերը ոչ-ոքի է խաղացել Լացիոյի հետ և նորից երկրորդն է Ա Սերիայում, Մխիթարյանը մասնակցել է խաղին
19 Մայիս 2025

Ինտերը ոչ-ոքի է խաղացել Լացիոյի հետ և նորից երկրորդն է Ա Սերիայում, Մխիթարյանը մասնակցել է խաղին

Իտալիայի Սերիա A-ի 2024/2025 մրցաշրջանի 37-րդ տուրում «Ինտերը» Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում ընդունել է «Լացիոյին» և ոչ-ոքի՝ 2:2 հաշվով ավարտել հանդիպում

Հանդիպման հաշիվը 45+2-րդ րոպեին բացել է տանտերերի պաշտպան Յան Բիսեկը։ 72-րդ րոպեին հյուրերի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը հավասարեցրել է հաշիվը, իսկ 80-րդ րոպեին Դենզել Դամֆրիսն առաջ է մղել  «Ինտերին»։ 90-րդ րոպեին Պեդրո Ռոդրիգեսը դուբլ է ձևակերպել՝ անվրեպ իրացնբելով 11-մետրանոցը:

37 խաղից հետո «Ինտերը» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ 78 միավորով։
«Լացիոն», նույնքան խաղերից հետո, 65 միավորով վեցերորդ տեղում է։ Իտալիայի 2024/25 մրցաշրջանի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Նապոլին», որը 37 խաղից հետո ունի 79 միավոր։

Ա Սերիայի վերջին՝ 38-րդ տուրը կկայանա մայիսի 25-ին:

Նախորդ հոդվածը
Արթուր Գալոյանի գոլը Դինամոյի դարպասը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Հայաստանի ներկայացուցիչները 19 մեդալ են նվաճել ավանդական ուշուի Եվրոպայի առաջնությունում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։