BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Մի շարք խնդիրների պատճառով չհաջողվեց իրականացնել ամբողջական ծրագիրը. Վեստ Արմենիայի հայտարարությունը
16 Մայիս 2025

Մի շարք խնդիրների պատճառով չհաջողվեց իրականացնել ամբողջական ծրագիրը. Վեստ Արմենիայի հայտարարությունը

ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեն որոշում է կայացրել՝ «Վեստ Արմենիային» գրանցել տեխնիկական պարտություն 0:3 հաշվով՝ Fastex Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի «Արարատ-Արմենիայի» հետ խաղին չներկայանալու համար։

Ակումբն այս կապակցութամբ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ:

«Ցավոք, «Վեստ Արմենիայի»՝ երկու խաղին չներկայանալու հետևանքով, մեր թիմը հեռացվում է Fastex Պրեմիեր լիգայից (2024/25 մրցաշրջան)։ 2024-ի հուլիսին ստանձնելով ակումբի ղեկը՝ «Վեստ Արմենիայի» նոր ղեկավարությունը սկսեց մարտունակ թիմի կառուցումը: Ցավոք, մի շարք խնդիրների պատճառով չհաջողվեց իրականացնել ամբողջական ծրագիրը, սակայն լավ խաղի և մի շարք գեղեցիկ հաղթանակների հետ մեկտեղ հաջողվեց խաղային աճ ապահովել հատկապես երիտասարդ հայ ֆուտբոլիստների համար:

«Վեստ Արմենիայի» մեկնարկային կազմում յուրաքանչյուր խաղում 5-8 հայ ֆուտբոլիստ էր ընդգրկված:
Նախորդ տարի մեր ակումբից Հայաստանի Մ-21 հավաքական հրավիրվում էին պաշտպաններ Ավենտիս Ավենտիսյանը և Արմեն Սարգսյանը, օրեր առաջ երիտասարդական հավաքական առաջին անգամ հրավիրվեց մրցաշրջանը մեզ մոտ վարձավճարով անցկացրած կիսապաշտպան Արթուր Իսրայելյանը:

Այս ընթացքում «Վեստ Արմենիայում» մեծ աճ գրանցեց կիսապաշտպան Վահրամ Մախսուդյանը, պաշտպանության կենտրոնում ամրապնդվեց Էրիկ Սմբատյանը, նորամուտը նշեց դարպասապահ Մխիթար Ումրեյանը, պարբերաբար խաղաժամանակ էին ստանում Տիգրան Այունցը, Տիգրան Սարգսյանը, Դավիթ Պետրոսյանը, Դավիթ Սարգսյանը, Իշխան Դարբինյանը, Արսեն Եղիազարյանը, Էրիկ Լյանսբերգը:

Ծանր վնասվածքներից հետո շարք վերադարձան և անչափ մեծ աշխատանք կատարեցին Արամ Քոչարյանը և Մարտին Գրիգորյանը, որոնք Արթուր Դանիելյանի, Արթուր Քարտաշյանի և մի քանի որակյալ լեգեոներների հետ միասին փորձի և երիտասարդություն հետաքրքիր համադրություն ապահովեցին Պատրիկ Պապյանի գլխավորությամբ:

Հարգելի ֆուտբոլային հասարակություն, շնորհակալ ենք արժանի մրցակցության և համագործակցության համար, կհանդիպենք խաղադաշտում»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

Նախորդ հոդվածը
Սերոբյանի Շերիֆը դուրս եկավ Մոլդովայի գավաթի եզրափակիչ
Հաջորդ հոդվածը
Գյումրիի Շիրակը լուծարման շեմին է․ Match TV

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։